Մեկնաբանություն

03.09.2019 17:22


Փաշինյանի կրկնակի ինքածուղակը (տեսանյութ)

Փաշինյանի կրկնակի ինքածուղակը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ու պատասխանատվությունից խուսափելով, արել է հայտարարություններ, որոնք աշխատում են ու աշխատելու են իր դեմ:

«Մարտի 1»-ի կարված գործի շրջանակներում նա ասել է, որ 2008թ. տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում:

Գործող կառավարության անճարակությունը և կոնկրետ դրական արդյունքներ ապահովելու անկարողությունն արդարացնելու համար էլ նա հղում է արել ինչ-որ գաղտնի զեկույցի՝ նշելով, որ Հայաստանի պետական ինստիտուտները ձախողված են:

Փաշինյանի այս երկու հայտարարությունների հետ կապված նա իրականում հայտնվել է կրկնակի ծուղակի մեջ:

Բանն այն է, որ եթե հայտարարում ես, որ 2008-ին տապալվել է սահմանադրական կարգը, ուրեմն պետք է պատասխանես այն հարցին, թե ե՞րբ է այդ կարգը վերականգնվել:

Հիշեցնենք, որ 2008-ից հետո Փաշինյանը մասնակցել է խորհրդարանական բոլոր ընտրություններին: Նախորդ իշխանությունների օրոք նա երկու անգամ դարձել է ԱԺ պատգամավոր՝ մինչև այդ գործարքի արդյունքում ազատվելով բանտից: Նա լեգիտիմ է գնահատել այդ ընտրությունները, որոնք կազմակերպել են 2008-ից հետո ձևավորված իշխանությունները: Եվ ուրեմն ...

Մյուս հարցը, որը շատ շուտով տրվելու է Փաշինյանին հետևյալն է՝ ե՞րբ են պետական ինստիտուտները դադարել կամ դադարելու ձախողված լինելուց:

Նիկոլը չի կարող հավերժ արդարանալ, թե բա ձախողված պետություն եմ ստացել, քանզի դրանից հետո պետք է բացատրի, թե ինչո՞վ է զբաղված եղել վարչապետի պաշտոնում:

Մի խոսքով, քաղաքականության մեջ կա բումերանգի էֆեկտ և այդ էֆեկտի շրջանակներում «ժողովրդի» վարչապետը ընկնում է այն ծուղակները, որոնք ինքն է դրել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը