Լրահոս

23.04.2010 14:09


Արմեն Մարտիրոսյանն ու Ռիկարդո Միգլիորին քննարկել են ԼՂ հակամարտությունը

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի անդամ պարոն Ռիկարդո Միգլիորիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հարցեր: Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության, մեծ ռիսկայնության եւ Արցախի կայացած պետականությունն ու ինքնիշխանությունը հարգելու եւ ճանաչելու կուսակցության անփոփոխ դիրքորոշումները:

Այս խորագրի վերջին նյութերը