Հոգեբան. «Մենք պետք է արցախյան հաղթանակն ամրապնդելով զբաղվենք»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ջամալյանն ասել է, թե Ցեղասպանությունը չէր կարող անհետևանք մնալ մեր հոգեկերտվածքում։
-Հայրենիքի կորուստը, էթնիկ հանրույթի մի ստվար հատվածի ոչնչացումը հոգեխոցիչ ազդեցություն պետք է ունենային։ Մեր հոգեկերտվածքում, ցավոք սրտի, մինչ այժմ հոգեբանական տրավմա կա արմատացած։ Դա անցյալի հիշողությունն է, որը զուգորդվում է ծանր հուզական ապրումներով։ Ամեն անգամ, երբ մենք փորձում ենք ապացուցել աշխարհին, որ տեղի է ունեցել զարհուրելի աղետ, մեզ մոտ տրավման արթնանում է,-նշել է նա։
Ըստ Դավիթ Ջամալյանի՝ զոհի բարդույթը հաղթահարելու համար անհրաժեշտ են հաղթանակներ, ինչպես նաև արդարության հաղթանակ։
-Մենք ակամա խոսում ենք Ցեղասպանության մասին, որովհետև մեր մեջ դեռ կիսատ է, այդ վերքը դեռ բաց է և կփակվի այն ժամանակ, երբ մենք որևէ մեկին ապացուցելու խնդիր չենք ունենա, որ այդ զարհուրելի իրողություններն անհերքելի փաստեր են։ Զոհի բարդույթը հենց այնպես չի հաղթահարվում։ Նախ պետք է իրատես լինել, իրատեսական ընկալումներ ունենալ։ Մեզ ձեռքբերումներ են պետք։ Մենք արցախյան հերոսամարտ ունենք և պետք է այդ հաղթանակն ամրապնդելով զբաղվենք,-նշել է հոգեբանը։

7or.am