Քաղաքական

04.09.2019 15:35


ՍԴ-ն հրապարակեց որոշումը․ կալանավորումը Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտում է (տեսանյութ)

ՍԴ-ն հրապարակեց որոշումը․ կալանավորումը Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտում է (տեսանյութ)

Սահմանադրական դատարանն սեպտեմբերի 4-ին հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության վերաբերյալ որոշումը, որում ասվում է․

«1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Նիստից անմիջապես հետո մեկնաբանելով ՍԴ այս որոշումը՝ Ռ․Քոչարյանի փաստաբան Ա․Վարդևանյանն ասաց, որ արձանագրվել է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն իր՝ անձնական ազատության իրավունքի խախտում է։ Նա նաև ընդգծել է, որ ՍԴ որոշման կատարումը պարտադիր է բոլոր ատյանների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը