Քաղաքական

04.09.2019 14:20


Երբ ինձ կհանեն, կամ ես դուրս կգամ, ԳՇ պետի պաշտոնին կարող է դիտարկվել Օնիկ Գասպարյանը. Արտակ Դավթյան (տեսանյութ)

Երբ ինձ կհանեն, կամ ես դուրս կգամ, ԳՇ պետի պաշտոնին կարող է դիտարկվել Օնիկ Գասպարյանը. Արտակ Դավթյան (տեսանյութ)

Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին, նախարարի հրամանները կատարվում են: Այս մասին ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ և չեմ կարող ուրիշ բան ասել»,-ասաց Դավթյանը՝ անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկատվությանը՝ թե դժգոհ են իր աշխատանքից և նա Պաշտպանության նախարարի հետ լարված հարաբերությունների մեջ է :

Դավթյանի խոսքով՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չեն ունեցել, յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ ներկայացնում են տեսակետները և ընդունում որոշումները:

Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին խոսակցությունների վերաբերյալ ասաց. «Երբ ինձ կհանեն կամ ես դուրս կգամ, ԳՇ պետի պաշտոնին կարող է դիտարկվել Օնիկ Գասպարյանը, քանի որ նա առաջին տեղակալն է: Բոլոր գլխավոր շտաբի պետերն էլ, կամ ցանկացած պաշտոնատարներ, երբեք մինչև կյանքի վերջ չեն ծառայում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին տեղյակ չէ, որ նման խոսակցություններ կան:

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանում դիրքերն առաջ տալու վերաբերյալ հարցին Դավթյանը պատասխանեց, որ չի կարող պաշտոնական հաղորդագրությունից բացի մանրամասներ նշել, զինված ուժերը կատարել են իրենց տրված խնդիրները: «Ժամանակին հասարակությանը ավելի մանրամասն կներկայացնեք տեղեկությունները»,-ասաց Դավթյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը