Լրահոս

23.04.2010 15:01


Ալեքսանդր Իսկանդարյան. «Գործընթացը կասեցված չէ»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Գործընթացը կասեցված չէ»

«Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում «7օր»-ին ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին հնչած ուղերձից հետո, ինչպես նախկինում, այսօր էլ «գնդակը» շարունակում է մնալ թուրքական կողմում, գործընթացը կասեցված չէ, և հայկական կողմը սպասում է թուրքերի կողմից կատարվելիք քայլերին։ Այսինքն, նախագահի ուղերձը «մեսիջ» էր՝ ուղղված Թուրքիային, արտաքին խաղացողներին, որ այսպես հավերժ շարունակվել չի կարող, ինչպես նաև «մեսիջ» էր այն մասին, որ Հայաստանն իր ստորագրությունները հետ չի վերցնում, և եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, ապա հայկական կողմը նույնպես պատրաստ է այդ քայլին գնալ։

-Գործընթացը հիմա սառեցված է։ Այլ հարց է, որ այն երեկ չի սառեցվել։ Այն սառեցված է եղել շատ ավելի շուտ, ես կասեի՝ մոտավորապես հունվարից արդեն պարզ դարձավ, որ այն լրջորեն սառեցված է։ Գոյություն ունեցող խնդիրները Թուրքիայում են, և դրանք մեծ մասամբ կապված են թուրքական ներքին քաղաքականության հետ,- ասել է Ալ. Իսկանդարյանը՝ միաժամանակ նշելով, որ նախագահի ուղերձն իհարկե դադար չէ, և հայ-թուրքական գործընթացում թողնված են որոշ բաց պատուհաններ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը