Լրահոս

23.04.2010 15:13


Ռուբեն Մելքոնյան. «Մյուս վերջնաժամկետը կարող է լինել 2011թ. կեսերին»

Ռուբեն Մելքոնյան. «Մյուս վերջնաժամկետը կարող է լինել 2011թ. կեսերին»

«Փաստարկ» ակումբում խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերջնաժամկետի մասին՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ արձանագրությունների մեկ տարին՝ հոկտեմբերի 10-ը, վերջնաժամկետ համարել չի կարելի։ Նրա կարծիքով ավելի հավանական վերջնաժամկետ է ապրիլի 24-ը։

-Եթե ապրիլի 24-ից առաջ որևէ հայտարարություն չլիներ, ապա շատ երկրներ, կառույցներ, առաջին հերթին՝ Թուրքիան, հիմք ընդունելով այս «անամպ» հարաբերությունները, կարող էին ինչ-ինչ հայտարարություններ անել կամ ինչ-որ կետեր ավելացնել։ Ապրիլի 24-ից առաջ նման հայտարարութունը ստրատեգիական առումով շատ ճիշտ էր,- նշել է Ռուբեն Մելքոնյանը։

Մյուս վերջնաժամկետը, նրա կարծիքով, կարող է լինել 2011թ. կեսերին, քանի որ մարտին Թուրքիայում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ։ Մյուս ապրիլի 24-ն այնքան կարևոր վերջնաժամկետ չի լինելու, որքան 2010թ. ապրիլի 24-ը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը