Քաղաքագետը Թուրքիայի ընդգրկվելը ԵԱՀԿ ՄԽ հնարավոր չի համարում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանն ուսումնասիրումէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում ասել է, որ դա չարժե որպես իրական քաղաքական հեռանկար դիտարկել։
-Որպես համանախագահող՝ ԵԱՀԿ ՄԽ-ում Թուրքիայի ընդգրկվելու հավանականությունը հնարավոր համարել չի կարելի։Դա այն ձևաչափն է, որի հետ Հայաստանը չի համաձայնվի, իսկ ինչպես հայտնի է, մի ափը ծափ տալ չի կարող,- նշել է Ալ. Իսկանդարյանը։
Քաղաքագետը Թուրքիայի ընդգրկվելը ԵԱՀԿ ՄԽ հնարավոր չի համարում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի» մամուլի կենտրոնում ասել է, որ դա չարժե որպես իրական քաղաքական հեռանկար դիտարկել։
-Որպես համանախագահող՝ ԵԱՀԿ ՄԽ-ում Թուրքիայի ընդգրկվելու հավանականությունը հնարավոր համարել չի կարելի։ Դա այն ձևաչափն է, որի հետ Հայաստանը չի համաձայնվի, իսկ ինչպես հայտնի է, մի ափը ծափ տալ չի կարող,- նշել է Ալ. Իսկանդարյանը։
7or.am