Կարծիք

04.09.2019 19:57


ՍԴ-ը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս ամբողջ ժամանակահատվածում անազատության մեջ գտնվել է ապօրինի

ՍԴ-ը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս ամբողջ ժամանակահատվածում անազատության մեջ գտնվել է ապօրինի

Մինչ որոշումն ամբողջական կարդալն ու վերլուծելը, եկեք փաստենք հետևյալը՝ փաստորեն ՍԴ-ը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս ամբողջ ժամանակահատվածում անազատության մեջ գտնվել է ապօրինի, ու սա արդեն ո՛չ իմ, ո՛չ այլ իրավաբանների սուբյեկտիվ կարծիքը չէ, սա ՍԴ-ի որոշման իմաստն է, իսկ այդ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է, այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ անձը չի կարող զրկված լինել ազատությունից ապօրինաբար. սա իրավունքի տրամաբանությունն է՝ ամրագրված և՛ ներպետական օրենսդրությամբ, և՛ ՀՀ միջազգային պայմանագրերով, և՛ նախադեպային իրավունքով։

Սա օրինական ու արդարացի որոշում էր, իսկ Ֆեմիդայի Բռնաբարները եթե կկամենան որևէ բան կաթվածահար անել֊փակել, կարող են առավելագույնը պահածո փակել՝ ձմռանն էլ, չկարգավորված ու խիստ հնարավոր գազի գնի թանկացման դեպքում, գոնե սովից չեն մեռնի, երբ սնվելիքը կմնա դատարկ «դուխովը»։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը