Կարծիք

05.09.2019 09:29


Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները գաղափարի մարդիկ են․ կոչ եմ անում այսուհետ անպատասխանատու կոչերից զերծ մնալ

Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները գաղափարի մարդիկ են․ կոչ եմ անում այսուհետ անպատասխանատու կոչերից զերծ մնալ

Ալեն Սիմոնյանը ինչ-որ կոչեր է անում, Ալենը խոսում է վճարվող ֆեյքերի, վճարվող աջակիցների մասին։ Իհարկե բոլորը մյուսներին չափում են իրենց արշինով։

Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները գաղափարի մարդիկ են, Ալե՛ն, Քոչարյանի աջակիցները աջակցում են Արցախի հերոսի, ոչ թե մի դասալիքի, ում աջակցելու համար պարտադիր վճարվել է պետք, իսկ վճարովի ֆեյքերի մասին գոնե դուք լռեք, Ալեն ջան։

Եվ մի կոչ էլ ես անեմ։ Ալե՛ն, կոչ եմ անում այսուհետ անպատասխանատու կոչերից զերծ մնալ, քանզի կարող է պահ գալ, որ ստիպված լինեք դատարանում ապացուցել ձեր խոսքերը։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը