Մարտի 1-ի դեպքերով 74 քաղաքացի դրամական աջակցություն կստանա
2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարությունում շրջանառվող որոշման նախագծից:
Ընդհանուր առմամբ աջակցություն է տվելու 74 քաղաքացու: Նրանցից 10-ը զոհվածների իրավահաջորդներն են, 10-ն՝ առողջությանը ծանր վնաս ստացած անձիք են, իսկ 54-ն՝ առողջությանը միջին ծանրության վնաս ստացած անձիք։ Նկատենք, որ նախագծում բացակայում են դրամական աջակցություն ստացող քաղաքացիների անունները:
Զոհված քաղաքացիների հարազատներին որպես աջակցություն անվագ կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքների արդյունքում զոհվեց 10 քաղաքացի. երկուսը՝ ոստիկան, ութը՝ ցուցարար: