ՀՀ ԱԳՆ. «Թուրքիան որևիցե կերպով որպես միջնորդ չի կարող ներգրավված լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասել է, թե Ռուսաստանն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։
«7օր»-ի հետ զրույցում, սակայն, Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը նշել է, որ ՀՀ դիրքորոշումը Թուրքիայի՝ ԼՂ հարցում միջնորդ դառնալու վերաբերյալ հստակ է։
-ՀՀ-ն իր դիրքորոշումը հստակ արտահայտել է, և դա այն պարզ ճշմարտությունն է, որ Թուրքիան որևիցե կերպով որպես միջնորդ չի կարող ներգրավված լինել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթաց, և այդ դիրքորոշումն անցյալ շաբաթ վերահաստատեց ՀՀ նախագահը Վաշինգտոնում,-ասել է նա։

7or.am