Լրահոս

23.04.2010 16:28


Րաֆֆի Հովհաննիսյան. «Որևէ ամոթ բան չկա»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Որևէ ամոթ բան չկա»

-Որևէ ամոթ բան չկա, որ նույն կառույցին պատկանող մարդիկ տարբեր տեսակետներ ունենան։ Վերջին հաշվով՝ փորձագետի ամենապահանջված հատկությունն այն է, որ ինքը ժամանակի ընթացքում գրեթե ամեն ինչ կարող է ասել, որպեսզի հետադարձ հայացքով ասի, որ ճիշտ է,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ինչպես է բացատրվում, որ իր կողմից հիմնադրված ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նախկինում դեմ էր արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին, իսկ այժմ նույն գործընթացի վերաբերյալ նշում է այնպիսի ձեռքբերումներ, որոնք չի տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանը։

-ՌԱՀՀԿ ստեղծման նպատակը, անկախ իր հիմնադրի քաղաքական տեսակետից, եղել է Հայաստանի քաղաքականաստեղծ միջավայրի համար փորձագիտական անկախ առաջարկներ ապահովելը, այլընտրանքների տեսակետների ազատ մրցակցությունը։

Ր. Հովհաննիսյանն ասել է, թե Ռիչարդը՝ որպես փորձագետ, շատ պատրաստված մասնագետ է, ավելի մարտավարական, ավելի իրավիճակային վերլուծություններ է տալիս, և ինքն իր վերլուծություններում ներառում է այդ պահի ճնշումները, տեղեկատվությունը և փոխանցում այդ պահի շունչը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը