Լրահոս

23.04.2010 17:07


Արցախում ևս ջահերով երթ կանցկացվի

Այսօր Ստեփանակերտում ևս Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ կկազմակերպվի։ Այն կանցկացվի ապրիլի 24-ի միջոցառումների համակարգման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի ծրագրերի շրջանակներում: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ Երթը կանցկացվի երեկոյան, երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների և հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների մասնակցությամբ, մոմերով ու ջահերով, ինչպես նաև օրվա խորհրդին նվիրված պաստառներով։ Երթին կմասնակցի շուրջ 3500 երիտասարդ: Երթը կսկսվի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղից երիտասարդները քաղաքի կենտրոնական փողոցներով կքայլեն մինչև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Մինչ այդ երիտասարդները կմասնակցեն Սուրբ Հակոբ եկեղեցում Մեծ եղեռնի միլիոն ու կես զոհերի հիշատակին նվիրված պատարագին:

 

Այս խորագրի վերջին նյութերը