Կարծիք

06.09.2019 11:40


Ինչո՞ւ են 400 հազար դոլար բյուջեից վճարել մի կազմակերպության, որի փորձաքննությանը վերջում ոչ մեկ լուրջ չէր վերաբերվելու

Ինչո՞ւ են 400 հազար դոլար բյուջեից վճարել մի կազմակերպության, որի փորձաքննությանը վերջում ոչ մեկ լուրջ չէր վերաբերվելու

Ուրմեն շրջակա միջավայրի նախարարը օրերս ԳԱԱ-ին խնդրել է կարծիք (1 օրվա ընթացքում) տալ Ամուլսարի հանքի ՇՄԱԳ-ի մասին։

Սա այն դեպքում, որ արդեն 400 հազար դոլար են ծախսել դրսից փորձագիտական խումբ բերելու ու Ամուլսարի հանքի մասին փորձագիտական կարծիք ստանալու համար։

Այսինքն մի տարի առաջ նախարարի մտքով չի անցել, հավես չի ունեցել, չի վստահել կամ եսիմ ինչ չի արել երկրի ներսի փորձագիտական ռեսուրսները օգատգործելու առումով, ու բյուջեից 400 հազար են դուրս գրել դրսի փորձագետների համար։

Սակայն այդ կարծիքը լսելուց հետո, բավարար չհամարելով վերջնական որոշում կայացնելու համար, դիմում են երկրի ներսի փորձագիտական ռեսուրսի օգնությանը՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ։ ՀՀ ԳԱԱ-ի փորձագիտական եզրակցության որակը հլը մի կողմ։

Եթե գիտությունների ազգային ակադեմիայի կարծիքը կարևոր էր ու վստահելի վերջնական որոշում կայացնելու համար, ինչո՞ւ մեկ տարի առաջ չեն դիմել այդ կառույցին, ինչո՞ւ են 400 հազար դոլար բյուջեից վճարել մի կազմակերպության, որի փորձաքննությանը վերջում ոչ մեկ լուրջ չէր վերաբերվելու։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը