Ապրիլի 23-ին Մատենադարանի դիմացից ժամը 20:00-ին մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը։ Նախքան երթն սկսելը ելույթներով են հանդես եկել արձանագրությունների դեմ համախմբված քաղաքական ուժերի ղեկավարներ, մասնավորապես ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Արամ Կարապետյանը նշել է, որ իրենք կանգնելու են մինչև վերջ և պահանջելու են, որ Սերժ Սարգսյանը հետ վերցնի ստորագրությունները, քանի որ դա կլինի վերջնական հաղթանակը։
-Դա կլինի միայն մի դեպքում, եր բոլորս հավաքվենք և կանգնենք, այլապես այս իշխանությունը երբևէ հայանպաստ քայլ չի անելու։ Մենք կանգնած ենք լինելու մինչև վերջ։ Սերժ Սարգսյա՛ն, Էդիկ Նալբանդյա՛ն և մնացա՛ծդ, հեռացե՛ք,- կոչ է արել Ա.Կարապետյանը։
Արմեն Ռուստամյանը նշել է, որ վավերացման գործընթացն այսօր կասեցվել է, սակայն չի ավարտվել, և իրենք մինչև վերջ պահանջելու են, որ Հայաստանն ընդհանրապես դուրս գա գործընթացից։ Նրա խոսքերով՝ ամեն ապրիլի 24-ին հայ ժողովուրդն իր պարտքն է համարում հիշել Ցեղասպանության զոհերին՝ միևնույն ժամանակ իր պայքարի վճռականութունը ցույց տալով։
-Այսօր մենք ա՛յդ պայքարի տրամաբանությամբ ենք հավաքվել, մենք այսօր սգո տրամաբանությամբ չէ, որ հավաքվել ենք։ Մենք եկել ենք ամբողջ աշխարհին ասելու, որ վճռական ենք մինչև վերջ պայքարելու, քանի դեռ Հայոց արդար դատը չի ավարտվել ամբողջ աշխարհի և առաջին հերթին՝ Թուրքիայի կողմից,- նշել է Ա. Ռուստամյանը։
Ջահերով երթն ու հանրահավաքը մեկնարկել են

7or.am