Վերհանված հնգամյա լռություն' միջազգային դիվանագիտության ձեռքին խաղաքարտ չդառնալու ակնկալիքով
Տեղական և միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու քաղաքական կառույցների քննարկման թեման այս օրերին կրկին Հայոց ցեղասպանությունն է: Մարտի 4-ին աշխարհն ականատես եղավ թատերական մի ներկայացման (այսպես որակեց ամերիկյան Huffington Post թերթը), որի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն չանսաց նախագահի և նրա վարչակազմի հորդորներին, ընդունեց թիվ 252 բանաձևը: Արևմտահայության սպանդի եղելությունն առաջին անգամ Սպիտակ տան պատերից ներս կասկածի տակ չդրվեց ոչ մի կոնգրեսականի կողմից: «Այսօր ճշմարտությունը հաղթանակեց». իրավացի է Բրայան Արդունին. սակայն, ճշմարտության հաղթանակը միայն մեզ՝ հայերիս չէ որ պետք է, այն համամարդկային քաղց է մտքի, հոգու և խղճի խաղաղ կեցության համար:
Միջազգային «քաղաքական էլիտան» ավելի քան ինը տասնամյակ մարդկային այս խենեշ ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը, դիվանագիտության խաղում քաղաքական շահարկումների խաղաքարտ է դարձրել Արևմուտք - Մերձավոր Արևելք - Եվրոմիություն ալյանսի ձեռքին: Խաղ, որի ելակետը շահարկվել ու շահարկվում է և, միաժամանակ, ամեն հնարավորն ի գործ է դրվում՝ խոչընդոտելու հայության արդար պահանջը՝ քաղաքակիրթ մարդկության արդար վճռի կայացմանը:
Հայոց ցեղասպանության մասին անդրադարձերը գեո - եվրո դիվանագիտության պաթոսում հարկի ու անհարկի կշահարկվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայության դեմ իրագործված այս ոճիրը միջազգային իրավական ատյանի դատին չի ներկայացվել: Դեռևս 20-րդ դարի նախաշեմին սաղմնավորված դարի ամենասարսափելի այս սպանդը, որը դարձավ ակունքը դարի բոլոր հանցագործությունների, որտեղ առկա էր մարդկային մոլեռանդ գործոնը, դեռ առերեսվելու է արդարադատությանը:
Ինչպես վկայում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան՝ «Մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն», ուստի, վաղ թե ուշ քաղաքակիրթ մարդկությունն իր խոսքը կասի և կկանգնեցնի ինքնահռչակ այն ձեռնածուներին, որ, բարոյականության ու առաքինության կեղծ քարոզներով, փորձում են շրջանցել 1915-23 թվականների հայկական ջարդերը և շարունակում են խեղել ազատատենչ ազգերի ճակատագրերը:
Հայոց պատմության անցյալի հերոսական էջերը՝ հաղթական պսակները, երբեմն քողածածկվում են մեր հիշողության մեջ, որովհետև Հայոց ցեղասպանության չդատապարտված լինելը սեպապատնեշ է դարձել մեր ու մեր միջև: Կեսդարյա սպառնախեղդ ինքնազսպում: Աշխարհասփյուռ հայությունն իրեն վերագտավ 1965 թվականի Ապրիլի 24-ին: Հետո զարթոնք՝ ազգային մտքի ու ոգու վերելք: Նորագույն զինյալ պայքար՝ ինքնազոհողություն արդարության տենչով: Համազգային զարթոնք՝ հաղթական պսակ Արցախի ազատամարտում: Եվ կրնկակոխ հետևող դիվանագիտական խաղոստայն. մի կողմից՝ հաղթանակած ժողովրդի իրավունքի չճանաչում, մյուս կողմից' ինքնախաբեության սինդրոմի ձեռքբերում՝ հույսի ու սպասումի ակնկալիքով, ինչին, սովորաբար, հաջորդում է հիասթափությունը: Վերջինս իրեն սպասել չի տալիս, հայտնվում է ամեն տարի՝ Ապրիլի 24-ին, երբ հայությունը սրտի ինքնախաբեության թրթիռով սպասում է ինքնահռչակ գերտերության՝ ԱՄՆ-ի նախագահի բառախաղին...: Եվ մխիթարվում է լոկ այն փաստով, որ որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն ընդունել կամ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Գոտեպնդվում է, որ հանձինս նրանց՝ Հայոց ցեղասպանության իրողությունն ընդունած և դատապարտած պետությունների ու միջազգային կառույցների, ունենք Հայ դատի արդար պաշտպաններ: Անկասկած, դեռ շնորհակալություն կհայտնենք նրանց՝ ում մարդկային խիղճն է ձայնել և ոչ թե պետական շահը:
Այսքանը, թերևս, ընդունեք որպես նախաբան:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպե՞ս կարելի է գտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստերը հաստատող օրինագծերի, հռչակագրերի և հայտարարությունների վկայությունները: Ինչպե՞ս կարելի դրանք ի մի բերել մեկ թղթածրարում: Որքանո՞վ են դրանք հասանելի հայ և օտարազգի քաղաքացուն, հատկապես այս օրերին, երբ Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ քննարկումներ են տեղի ունենում: Զարմանալի չի լինի այն, որ օտարերկրյա դիվանագետը, քաղաքացին կամ ուսանողը ինտերնետի համացանցում փնտրի իր պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ընդունման կամ դատապարման փաստը հաստատող որևէ փաստաթուղթ: Քանի որ Հայոց ցեղասպանությունը գտնվում է դիվանագիտական քննարկման հարթության վրա, ուստի, փնտրտուքը կուղղորդի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ նրա կայքէջ, ապա նոր մնացած կայքէջեր, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը և, առհասարակ, «Ցեղասպանություն» երևույթին: Հայի հետաքրքրասիրությունը մի կողմ թողնենք և..., և ի զարմանս ինձ ու շատերի ՀՀԱրտաքինգործերինախարարությանկայքէջիհայերենևանգլերենտարբերակներիգլխագիրէջերումակնհայտենէականտարբերություններ, թերությունևարձանագրվածլռություն:Նախ՝ թերության մասին. հայերեն և անգլերենտարբերակներում՝ գլխագիր էջերի ներքևի ձախ մասում, աշխարհի քարտեզից մի հատված է դրված՝ Եվրասիա մայրցամաքի արևմտյան հատվածը և Աֆրիկան: Սխալված չեմ լինի ասել, որ աշխարհի քարտեզի այս հատվածն ընտրված է, որպեսզի նշվի՝ որտեղ է գտնվում Հայսատանը: Ինչո՞ւ նշված կամ ընդգծված չէ Հայաստանը, արդյո՞ք դժվարին աշխատանք էր: Համոզված եմ՝ ո՛չ: Չեմ կարծում, որ զուտ էջի դիզայնի համար է քարտեզը դրված: Հիմա՝ տարբերությունների մասին. ՀՀԱԳՆկայքէջիհայերենտարբերակումՀայոցցեղասպանությունբաժինընդհանրապեսչկա:Մի՞թե հայ հասրակությունը և օտարության մեջ ապրող հայը գերազանցապես տիրապետում են Հայկական հարցին՝ նրա առանցքը դարձած Հայոց ցեղասպանության ողջ պատմությանը և որ հավելյալ փաստերի, նրա անցած 95 տարիների մասին ամեն ինչ գիտեն: Մի՞թե քաջատեղյակ ենք Հայոց պատմության հեռավոր և ոչ հետու անցյալի էջերին: Խոստովանենք՝ ո՛չ: Այնուամենայնիվ, ուզում եմ հասկանալ, ի՞նչ է կատարվել և կատարվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջի հետ: Ուզում եմ հավատալ, որ միայն աշխատանքի թերացում է եղել...:
ՀՀ ԱԳՆ կայքէջի անգլերեն տարբերակի գլխավոր էջում զետեղված Genocide բաժնում International Recognition պատուհանը բացում է մի էջ, որտեղ զետեղված են այն պետությունների ու միջազգային կառույցների ցանկը, որ ընդունել կամ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ամբողջ խնդիրն այստեղ է և կայանում է նրանում, որ անգլերեն տարբերակի այդ ցանկը կազմված է բավական անփութորեն. ինչի արդյունքում շատ հավանական է, որ օտարերկրյա քաղաքացին կամ դիվանագետը իր երկրի, կամ հարած կազմակերպության կողմից ընդունված Հայոց ցեղասպանության եղելության փաստը հաստատող ոչ միայն փաստաթուղթ, այլև վկայակոչում չգտնի: Անգլերեն տարբերակի գլխավոր էջում' զետեղված Genocide բաժնում International Recognition պատուհանում, ՀՀԱրտաքինգործերինախարարությանվերջինարձանագրությունըեղելէ2004 թվականիդեկտեմբերի 21-ին՝ Netherlands, House of Representatives, Resolution - December 21, 2004(Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին): 2004թվականիդեկտեմբերիցմինչևօրսՀՀԱրտաքինգործերինախարարությանկայքէջիGenocide բաժնի International Recognition ցանկըչիհամալրվել: Այս ցանկում իրենց տեղը չեն գտել Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների որոշումներ՝ 2005թ. 19 ապրիլի՝ Լեհաստանի Սեյմ: 2005թ. 20 ապրիլի՝ Արգենտինայի Սենատ: 2005թ. 14 հուլիսի՝ Վենեսուելայի խորհրդարան: 2005թ. 15 հունիսի՝ Գերմանիայի Պառլամենտ: 2005թ. 28 սեպտեմբերի՝ Եվրոպառլամենտ: 2005թ. 15 դեկտեմբերի՝ Լիտվայի խորհրդարան: 2006թ. 19 ապրիլի՝ Արգենտինայի Հանրապետության Ազգային սենատ: 2007թ. 7 հուլիսի՝ Չիլիի Սենատ: 2007թ. 10 հոկտեմբերի' ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: 2007թ. 19 նոյեմբերի՝ Հարավային ամերիկայի միջազգային խոշորագույն ՄԵՐԿՈՍՈՒՐ կազմակերպություն: 2007թ. 7 դեկտեմբերի՝ Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու սինոդ: 2008թ. 8 հունվարի՝ Ցեղասպանագետների ասոցիացիայի կոչ: 2008թ. 3 մարտի՝ Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի Համայնքային խորհուրդ: 2008թ. 28. մարտի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրուրդ: 2008թ. 29 փետրվարի՝ Բուլղարիայի Բուրգաս քաղաք: 2010թ. 26 փետրվարի՝ Իսպանիայի Կատալոնիայի ինքնավարության խորհրդարան: 2010թ. 4 մարտի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: 2010թ. 11 մարտի՝ Շվեդիայի խորհրդարան (ողջ տեղեկատվությունը հեռուստաեթերից ու տպագիր մամուլից է, եթե որևէ մի փաստ վրիպել եմ արձանագրել, ուստի, հայցում եմ նրանց ներողամտությունը):
Անկասկած, կայացված բոլոր վճիռներն ու որոշումները մեզ համար կարևոր են առանց խտրականության, սակայն, կա արձանագրված պատմական մի փաստ, որն անտեսելու և շրջանցելու իրավունք մեզանից ոչ մեկը չունի. ՀՀԱԳՆկայքէջիGenocide բաժնի International Recognition ցանկումչիարձանագրվել «1918թ. 4 նոյեմբերի - 12 դեկտեմբերի.Թուրքիայիխորհրդարանիանդամներըդատապարտեցինհայերիկոտորածը»փաստը,որին հաջորդել է Թուրքիայի ռազմական արտակարգ ատյանի վճիռը (սա նշված է):
Այսօր, երբ աշխարհասփյուռ հայությունը և աշխարհի մի շարք երկրներ ու միջազգային հեղինակավոր կազմակերպություններ պահանջում են Թուրքիայից առերեսվել սեփական պատմության անցյալի մութ էջերին՝ ընդունել անցյալի ոճիրը, մենք մեզանից ու աշխարհից կոծկում ենք Հայոց ցեղասպանության փաստի դատապարտման առաջին իսկ արձագանքը՝ հանցագործ Թուրքիայի մեղայականը: Ինչո՞ւ: Ո՞ւմ վերագրել անընդունելի այս զլությունը: Ի՞նչ բացատրություն ունի հնգամյա լռությունը: Ակնհայտ անտարբերությո՞ւն, բացահայտ թերությո՞ւն, թե՞ ...
Քավ լիցի, մեզ պետք չէ դիվանագետի կեցվածքով հռետորական ներկայացում խաղալ միջազգային ամբիոններում ու բեմահարթակներում: Գործն է խոսքի արժեքը: Շատ հարցերում կարող ենք զլանալ, ինչու ոչ՝ թերանալ, սակայն, սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ մեզանից և ոչ մեկը իրավունք չունի տարտամելու, առավել ևս' թերանալու...:
Հ.Գ. Հոդվածին կից ներկայացնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքէջի հասցեն, ուր կարող եք անձամբ հետևել իմ բարձրացրած հարցերին. www.armeniaforeignministry.com :
Վերհանված հնգամյա լռություն' միջազգային դիվանագիտության ձեռքին խաղաքարտ չդառնալու ակնկալիքով
Տեղական և միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու քաղաքական կառույցների քննարկման թեման այս օրերին կրկին Հայոց ցեղասպանությունն է: Մարտի 4-ին աշխարհն ականատես եղավ թատերական մի ներկայացման (այսպես որակեց ամերիկյան Huffington Post թերթը), որի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն չանսաց նախագահի և նրա վարչակազմի հորդորներին, ընդունեց թիվ 252 բանաձևը: Արևմտահայության սպանդի եղելությունն առաջին անգամ Սպիտակ տան պատերից ներս կասկածի տակ չդրվեց ոչ մի կոնգրեսականի կողմից: «Այսօր ճշմարտությունը հաղթանակեց». իրավացի է Բրայան Արդունին. սակայն, ճշմարտության հաղթանակը միայն մեզ՝ հայերիս չէ որ պետք է, այն համամարդկային քաղց է մտքի, հոգու և խղճի խաղաղ կեցության համար:
Միջազգային «քաղաքական էլիտան» ավելի քան ինը տասնամյակ մարդկային այս խենեշ ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը, դիվանագիտության խաղում քաղաքական շահարկումների խաղաքարտ է դարձրել Արևմուտք - Մերձավոր Արևելք - Եվրոմիություն ալյանսի ձեռքին: Խաղ, որի ելակետը շահարկվել ու շահարկվում է և, միաժամանակ, ամեն հնարավորն ի գործ է դրվում՝ խոչընդոտելու հայության արդար պահանջը՝ քաղաքակիրթ մարդկության արդար վճռի կայացմանը:
Հայոց ցեղասպանության մասին անդրադարձերը գեո - եվրո դիվանագիտության պաթոսում հարկի ու անհարկի կշահարկվեն այնքան ժամանակ, քանի դեռ հայության դեմ իրագործված այս ոճիրը միջազգային իրավական ատյանի դատին չի ներկայացվել: Դեռևս 20-րդ դարի նախաշեմին սաղմնավորված դարի ամենասարսափելի այս սպանդը, որը դարձավ ակունքը դարի բոլոր հանցագործությունների, որտեղ առկա էր մարդկային մոլեռանդ գործոնը, դեռ առերեսվելու է արդարադատությանը:
Ինչպես վկայում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան՝ «Մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն», ուստի, վաղ թե ուշ քաղաքակիրթ մարդկությունն իր խոսքը կասի և կկանգնեցնի ինքնահռչակ այն ձեռնածուներին, որ, բարոյականության ու առաքինության կեղծ քարոզներով, փորձում են շրջանցել 1915-23 թվականների հայկական ջարդերը և շարունակում են խեղել ազատատենչ ազգերի ճակատագրերը:
Հայոց պատմության անցյալի հերոսական էջերը՝ հաղթական պսակները, երբեմն քողածածկվում են մեր հիշողության մեջ, որովհետև Հայոց ցեղասպանության չդատապարտված լինելը սեպապատնեշ է դարձել մեր ու մեր միջև: Կեսդարյա սպառնախեղդ ինքնազսպում: Աշխարհասփյուռ հայությունն իրեն վերագտավ 1965 թվականի Ապրիլի 24-ին: Հետո զարթոնք՝ ազգային մտքի ու ոգու վերելք: Նորագույն զինյալ պայքար՝ ինքնազոհողություն արդարության տենչով: Համազգային զարթոնք՝ հաղթական պսակ Արցախի ազատամարտում: Եվ կրնկակոխ հետևող դիվանագիտական խաղոստայն. մի կողմից՝ հաղթանակած ժողովրդի իրավունքի չճանաչում, մյուս կողմից' ինքնախաբեության սինդրոմի ձեռքբերում՝ հույսի ու սպասումի ակնկալիքով, ինչին, սովորաբար, հաջորդում է հիասթափությունը: Վերջինս իրեն սպասել չի տալիս, հայտնվում է ամեն տարի՝ Ապրիլի 24-ին, երբ հայությունը սրտի ինքնախաբեության թրթիռով սպասում է ինքնահռչակ գերտերության՝ ԱՄՆ-ի նախագահի բառախաղին...: Եվ մխիթարվում է լոկ այն փաստով, որ որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն ընդունել կամ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Գոտեպնդվում է, որ հանձինս նրանց՝ Հայոց ցեղասպանության իրողությունն ընդունած և դատապարտած պետությունների ու միջազգային կառույցների, ունենք Հայ դատի արդար պաշտպաններ: Անկասկած, դեռ շնորհակալություն կհայտնենք նրանց՝ ում մարդկային խիղճն է ձայնել և ոչ թե պետական շահը:
Այսքանը, թերևս, ընդունեք որպես նախաբան:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպե՞ս կարելի է գտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստերը հաստատող օրինագծերի, հռչակագրերի և հայտարարությունների վկայությունները: Ինչպե՞ս կարելի դրանք ի մի բերել մեկ թղթածրարում: Որքանո՞վ են դրանք հասանելի հայ և օտարազգի քաղաքացուն, հատկապես այս օրերին, երբ Հայոց ցեղասպանության հարցի ակտիվ քննարկումներ են տեղի ունենում: Զարմանալի չի լինի այն, որ օտարերկրյա դիվանագետը, քաղաքացին կամ ուսանողը ինտերնետի համացանցում փնտրի իր պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ընդունման կամ դատապարման փաստը հաստատող որևէ փաստաթուղթ: Քանի որ Հայոց ցեղասպանությունը գտնվում է դիվանագիտական քննարկման հարթության վրա, ուստի, փնտրտուքը կուղղորդի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ նրա կայքէջ, ապա նոր մնացած կայքէջեր, որոնք անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը և, առհասարակ, «Ցեղասպանություն» երևույթին: Հայի հետաքրքրասիրությունը մի կողմ թողնենք և..., և ի զարմանս ինձ ու շատերի ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքէջի հայերեն և անգլերեն տարբերակների գլխագիր էջերում ակնհայտ են էական տարբերություններ, թերություն և արձանագրված լռություն: Նախ՝ թերության մասին. հայերեն և անգլերեն տարբերակներում՝ գլխագիր էջերի ներքևի ձախ մասում, աշխարհի քարտեզից մի հատված է դրված՝ Եվրասիա մայրցամաքի արևմտյան հատվածը և Աֆրիկան: Սխալված չեմ լինի ասել, որ աշխարհի քարտեզի այս հատվածն ընտրված է, որպեսզի նշվի՝ որտեղ է գտնվում Հայսատանը: Ինչո՞ւ նշված կամ ընդգծված չէ Հայաստանը, արդյո՞ք դժվարին աշխատանք էր: Համոզված եմ՝ ո՛չ: Չեմ կարծում, որ զուտ էջի դիզայնի համար է քարտեզը դրված: Հիմա՝ տարբերությունների մասին. ՀՀ ԱԳՆ կայքէջի հայերեն տարբերակում Հայոց ցեղասպանություն բաժին ընդհանրապես չկա: Մի՞թե հայ հասրակությունը և օտարության մեջ ապրող հայը գերազանցապես տիրապետում են Հայկական հարցին՝ նրա առանցքը դարձած Հայոց ցեղասպանության ողջ պատմությանը և որ հավելյալ փաստերի, նրա անցած 95 տարիների մասին ամեն ինչ գիտեն: Մի՞թե քաջատեղյակ ենք Հայոց պատմության հեռավոր և ոչ հետու անցյալի էջերին: Խոստովանենք՝ ո՛չ: Այնուամենայնիվ, ուզում եմ հասկանալ, ի՞նչ է կատարվել և կատարվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջի հետ: Ուզում եմ հավատալ, որ միայն աշխատանքի թերացում է եղել...:
ՀՀ ԱԳՆ կայքէջի անգլերեն տարբերակի գլխավոր էջում զետեղված Genocide բաժնում International Recognition պատուհանը բացում է մի էջ, որտեղ զետեղված են այն պետությունների ու միջազգային կառույցների ցանկը, որ ընդունել կամ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ամբողջ խնդիրն այստեղ է և կայանում է նրանում, որ անգլերեն տարբերակի այդ ցանկը կազմված է բավական անփութորեն. ինչի արդյունքում շատ հավանական է, որ օտարերկրյա քաղաքացին կամ դիվանագետը իր երկրի, կամ հարած կազմակերպության կողմից ընդունված Հայոց ցեղասպանության եղելության փաստը հաստատող ոչ միայն փաստաթուղթ, այլև վկայակոչում չգտնի: Անգլերեն տարբերակի գլխավոր էջում' զետեղված Genocide բաժնում International Recognition պատուհանում, ՀՀ Արտաքին գործերի նախարարության վերջին արձանագրությունը եղել է 2004 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Netherlands, House of Representatives, Resolution - December 21, 2004 (Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին): 2004 թվականի դեկտեմբերից մինչև օրս ՀՀ Արտաքին գործերի նախարարության կայքէջի Genocide բաժնի International Recognition ցանկը չի համալրվել: Այս ցանկում իրենց տեղը չեն գտել Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների որոշումներ՝ 2005թ. 19 ապրիլի՝ Լեհաստանի Սեյմ: 2005թ. 20 ապրիլի՝ Արգենտինայի Սենատ: 2005թ. 14 հուլիսի՝ Վենեսուելայի խորհրդարան: 2005թ. 15 հունիսի՝ Գերմանիայի Պառլամենտ: 2005թ. 28 սեպտեմբերի՝ Եվրոպառլամենտ: 2005թ. 15 դեկտեմբերի՝ Լիտվայի խորհրդարան: 2006թ. 19 ապրիլի՝ Արգենտինայի Հանրապետության Ազգային սենատ: 2007թ. 7 հուլիսի՝ Չիլիի Սենատ: 2007թ. 10 հոկտեմբերի' ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: 2007թ. 19 նոյեմբերի՝ Հարավային ամերիկայի միջազգային խոշորագույն ՄԵՐԿՈՍՈՒՐ կազմակերպություն: 2007թ. 7 դեկտեմբերի՝ Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու սինոդ: 2008թ. 8 հունվարի՝ Ցեղասպանագետների ասոցիացիայի կոչ: 2008թ. 3 մարտի՝ Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի Համայնքային խորհուրդ: 2008թ. 28. մարտի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրուրդ: 2008թ. 29 փետրվարի՝ Բուլղարիայի Բուրգաս քաղաք: 2010թ. 26 փետրվարի՝ Իսպանիայի Կատալոնիայի ինքնավարության խորհրդարան: 2010թ. 4 մարտի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: 2010թ. 11 մարտի՝ Շվեդիայի խորհրդարան (ողջ տեղեկատվությունը հեռուստաեթերից ու տպագիր մամուլից է, եթե որևէ մի փաստ վրիպել եմ արձանագրել, ուստի, հայցում եմ նրանց ներողամտությունը):
Անկասկած, կայացված բոլոր վճիռներն ու որոշումները մեզ համար կարևոր են առանց խտրականության, սակայն, կա արձանագրված պատմական մի փաստ, որն անտեսելու և շրջանցելու իրավունք մեզանից ոչ մեկը չունի. ՀՀ ԱԳՆ կայքէջի Genocide բաժնի International Recognition ցանկում չի արձանագրվել «1918թ. 4 նոյեմբերի - 12 դեկտեմբերի. Թուրքիայի խորհրդարանի անդամները դատապարտեցին հայերի կոտորածը» փաստը, որին հաջորդել է Թուրքիայի ռազմական արտակարգ ատյանի վճիռը (սա նշված է):
Այսօր, երբ աշխարհասփյուռ հայությունը և աշխարհի մի շարք երկրներ ու միջազգային հեղինակավոր կազմակերպություններ պահանջում են Թուրքիայից առերեսվել սեփական պատմության անցյալի մութ էջերին՝ ընդունել անցյալի ոճիրը, մենք մեզանից ու աշխարհից կոծկում ենք Հայոց ցեղասպանության փաստի դատապարտման առաջին իսկ արձագանքը՝ հանցագործ Թուրքիայի մեղայականը: Ինչո՞ւ: Ո՞ւմ վերագրել անընդունելի այս զլությունը: Ի՞նչ բացատրություն ունի հնգամյա լռությունը: Ակնհայտ անտարբերությո՞ւն, բացահայտ թերությո՞ւն, թե՞ ...
Քավ լիցի, մեզ պետք չէ դիվանագետի կեցվածքով հռետորական ներկայացում խաղալ միջազգային ամբիոններում ու բեմահարթակներում: Գործն է խոսքի արժեքը: Շատ հարցերում կարող ենք զլանալ, ինչու ոչ՝ թերանալ, սակայն, սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ մեզանից և ոչ մեկը իրավունք չունի տարտամելու, առավել ևս' թերանալու...:
Հ.Գ. Հոդվածին կից ներկայացնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքէջի հասցեն, ուր կարող եք անձամբ հետևել իմ բարձրացրած հարցերին. www.armeniaforeignministry.com :
Ջեմմա Բաղդադյան