Կարծիք

06.09.2019 15:40


Հարց եք տալիս, որ ի՞նչ անեք, եթե գիտեք, որ սպանես էլ, չի ասելու` մտքինն ինչ է

Հարց եք տալիս, որ ի՞նչ անեք, եթե գիտեք, որ սպանես էլ, չի ասելու` մտքինն ինչ է

Հետխեղափոխական խեղված իրականության «ամենաանըմբռնելի» երեւույթներից մեկը` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, վերջերս շատ է խոսում։
Խոսում է, խոսում, ու բան չի ասում։

Ամեն անգամ, երբ, իր արեւին` ներկայացնում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն արտաքին քաղաքականության այս կամ այն խնդրի վերաբերյալ, փորձում ես «բռնվելու» տեղ գտնել` հասկանալ, ի՞նչ է ուզում ասել, ի՞նչ է թաքցնում հարցերին ի պատասխան` առատության եղջյուրից թափվող իր երկարաշունչ, вокруг да около, ամեն ինչի ու ոչնչի մասին «պատմող» բառակույտերի տակ, ու հենման կետ չես գտնում. ոչ մի հոդաբաշխ միտք, որ թույլ կտար գոնե մոտավոր պատկերացում կազմել` մտքինն ի՞նչ է, ի վերջո։

Ինչպե՞ս են, օրինակ, պատրաստվում լուծել Արցախյան թնջուկը` լղոզելով կարգավիճակի հարցը եւ առաջին պլան մղելով «մարդու իրավունքների» խնդիրը, անընդհատ սեպ խրելով Հայաստանի եւ Արցախի միջեւ, պրոբլեմներ ստեղծելով ՀԱՊԿ-ում, կազմաքանդելով գոյություն ունեցող անվտանգության համակարգն ու փոխարենը ոչինչ չառաջարկելով, «կոտոշներ» ցույց տալով Ռուսաստանին։

Այսքանից հետո լրագրողները շարունակում են հարցեր տալ այս մարդուն` հարց են տալիս, որ ի՞նչ անեն, չես հասկանում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը