Քաղաքական

06.09.2019 17:15


Իշխանության փիառ գործիքակազմն արդեն էֆեկտիվ չէ. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

Իշխանության փիառ գործիքակազմն արդեն էֆեկտիվ չէ. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)

«Իշխանությունները հիմա փորձում են հնարավորինս ուրիշ թեմաներով հագեցնել քաղաքական և լրատվական դաշտը, փորձում են հասարակական հետաքրքրություն առաջացնել տարբեր հարցերի շուրջ, իսկ թեմաները բազմաթիվ են՝ քաղաքական, տնտեսական, սպորտային և այլն: Մի կողմից հասկանալի են այս տեխնոլոգիաները, քանի որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց լուծումը չի երևում: Դրանով է պայմանավորված նաև այս ձերբակալությունները, որոնք փիառ տեսակետից արդեն քիչ էֆեկտ ունեցան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից կիրառվող տեխնոլոգիաներին:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ իշխանության կողմից կիրառվող թրենդները արդեն հնացած են, դրանք թրենդային էին անցած տարվա այս շրջանի համար:

«Ժողովուրդն անցած տարվա այս ժամանակաշրջանում էր ասում, թե ձերբակալեք, դատեք, կուլակաթափ արեք և այլն: Դա հետհեղափոխական բնական պահանջ էր, մանավանդ որ նման խոստումներ կային»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ նշելով նաև, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը հնչեղության առումով մեկ-մեկուկես օրվա կյանք ունեցավ:

Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Փաշինյանի կողմից տարբեր ցուցահանդեսներին և ճաշկերույթներին մասնակցելը ևս փիա՞ռ տեխնոլոգիա է, քանի որ նրա համտեսները շատ հակասական են մեկնաբանվում՝ քաղտեխնոլոգը նշեց. «Ինձ էլ դա հետաքրքրել, կարծում եմ վարչապետի փիառով զբաղվողները համոզված են, որ դա դուր է գալիս բնակչությանը կամ այն մասնակիցներին, որոնք վարչապետին համոզում են համտեսել: Բայց կարծում եմ, որ պետք է նաև հաշվի անել արտաքին աշխարհի ռեակցիաները, չեմ կարծում, որ այդտեղ միանշանակ են վերաբերվում այդ մոտեցումներին: Իրենք էլ հասկանում, որ սա ունի փիառ նպատակներ և վարչապետը սոված չի, բայց անում է այդ գործը, քանի որ շատ երկրներում են անում դա, այն ցույց է տալիս ժողովրդականությունը և այլն: Բայց սա ևս ժամանակի խնդիր ունի»:

Աղբյուրը՝ Yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը