Լոռի. հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ' նույն մարզի Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ:
Պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով պարզվել, որ 2003-2009թթ. ընթացքում «Վահարեգ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ասատրյանը, ով շահել էր Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնակառուցման աշխատանքների կատարման համար □Պետական գնումների գործակալություն□ ՊՈԱԿ- ի կողմից հայտարարված մրցույթը, պարտավորվել էր պետական բյուջեի 101 960 300 դրամ նախահաշվային գումարով իրականացնել Լոռու մարզի Կաթնաջուրի համայնքային կենտրոնի հիմնակառուցման աշխատանքները: Սակայն աշխատանքների իրականացման ընթացքում ընկերության տնօրենը կազմել է իրականում կատարված աշխատանքների ծավալները գերազանցող ու փաստացի չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր եւ ներկայացրել աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող □Հանարդնախագիծ□ ԲԲ ընկերության հաստատմանը: Վերջինիս տնօրեն Ք. Կարապետյանի կողմից հաստատվելուց հետո Վ. Ասատրյանը դրանք ներկայացրել է վճարման:
Աշխատանքների կատարման ընթացքի, ծավալների եւ որակի համար պատասխանատու պաշտոնատար անձինք առանց ստուգելու աշխատանքների պատշաճ կատարված լինելը հաստատել են հիշյալ կեղծ կատարողական ակտերը: Արդյունքում Վ. Ասատրյանը նշված ամբողջ գումարից հափշտակել է 1 428 210 ՀՀ դրամ խոշոր չափի գումար:
Լոռու մարզի դատախազի որոշմամբ' դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության' Լոռու մարզի քննչական բաժին' նախաքննություն կատարելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայություն