Քաղաքական

07.09.2019 18:36


Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» շուրթերով փորձում է հակառակվել Ռուսաստանին. Նիկիտա Իսաև

Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» շուրթերով փորձում է հակառակվել Ռուսաստանին. Նիկիտա Իսաև

«Սասնա ծռերի» շուրթերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ձեռնոց նետել Ռուսաստանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նիկիտա Իսաևը:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Սասնա ծռեր» կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ «Կրեմլը որոշել է ձերբազատվել Նիկոլ Փաշինյանից»:

Քաղաքագետն ասաց, որ «Սասնա ծռերը» ազգայնական կուսակցություն է և ներկայացված չէ խորհրդարանում, ուստի «պետք չէ նրանց հայտարարությունը դիտարկել Հայաստանի քաղաքականության կամ հասարակության կարծիքի արտահայտման համատեքստում»: Միաժամանակ, Նիկիտա Իսաևը նշեց, որ «ծուխն առանց կրակի չի լինում»:

«Փաշինյանը ձեռնոց է նետում, նա փորձում է հակառակվել, ինչպես ժամանակին հակառակվեցին Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան: Ակնհայտ է, որ Հայաստանը կարող է հակառակվել, սա բավական իրատեսական հեռանկար է: ԵՄ-ի հետ հարաբերությունները, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները թույլ են տալիս Փաշինյանին Ռուսաստանի հետ երկարատև կոնֆլիկտի մեջ մտնել: «Սասնա ծռերի» ձեռքերով Փաշինյանը փորձում է հասկանալ Ռուսաստանի արձագանքը, բայց ես չեմ կարծում, որ այն առարկայական կլինի»,-ասաց նա:

Նիկիտա Իսաևը նկատեց, որ Ռուսաստանի համար ավելի հարմար էր Հայաստանի նախկին իշխանությունների հետ հարաբերությունները, Սերժ Սարգսյանի հետ համագործակցել: «Ներկայումս, Փաշինյանի իշխանության օրոք, ամեն ինչ այլ է: Նախորդ տարի ես հանդիպել էի Նիկոլ Փաշինյանի հետ, մենք քննարկել էինք տարբեր հարցեր, ու կարող եմ ասել, որ իմ կարծիքով, իմ տպավորությամբ, նրա համար ավելի ցանկալի է հենք տեսնել Արևմուտքի, ԱՄՆ-ի մեջ, քան՝ Ռուսաստանի»,-ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ երկու երկրների միջև հարաբերությունները մի փոքր սառել են: «Ռուսաստանը կուզեր, որ ՀՀ ղեկավարը լիներ ավելի լոյալ»,-հավելեց Իսաևը:

Այս խորագրի վերջին նյութերը