ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ավանդական ուղերձով.
«Այս հիշատակի օրը մենք հիշում ենք, որ 95 տարի առաջ սկսվեց 20-րդ դարի ամենադաժան գազանություններից մեկը: Պատմական այդ մթին շրջանում Օսմանյան կայսրության վերջին օրերին 1,5 միլիոն հայեր սպանվեցին կամ զոհվեցին գաղթի ճանապարհներին:
Այսօր այդ սարսափելի իրադարձությունների մասին մտորելու դասեր քաղելու օր է: Ես հետևողականորեն արտահայտել եմ սեփական կարծիքս այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, և իմ տեսակետը փոփոխության չի ենթարկվել: Բոլորիս շահերից է բխում, որպեսզի հասնենք փաստերի լիակատար, անկեղծ ու արդարացի ճանաչմանը: Մեծ եղեռնը հայ ժողովրդի պատմության ավերիչ գլուխն է, և մենք պետք է պահպանենք դրա կենդանի հիշատակը՝ տուրք մատուցելով այն մարդկանց, ովքեր սպանվել են, և որպեսզի անցյալի կոպիտ սխալը չկրկնենք: Ես ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի և ուրախ եմ հայերի ու թուրքերի միջև, ինչպես նաև այս ցավալի թեմայի շուրջ Թուրքիայի ներսում երկխոսության համար: Հայ և թուրք ժողովուրդները միասին ավելի ուժեղ կլինեն, եթե ճանաչեն իրենց ընդհանուր պատմությունն ու սովորական մարդկայնությունը:
Անգամ 1915 թվականի տմարդությանը բախվելիս, մենք միաժամանակ ոգևորվում ենք հայ ժողովրդի զարմանալի ոգով: Թեև ոչինչ չի կարող ետ բերել կոտորածի ժամանակ զոհվածներին, վերջին 95 տարում ամբողջ աշխարհում հայ ժողովրդի ունեցած ներդրումը վկայում է հայ ժողովրդի ուժի, տոկունության ու խիզախության մասին: Հայ ժողովրդի անսասան ոգին ամուր հաջողություն է նրանց դեմ, ովքեր փորձում էին ոչնչացնել նրանց: 1915 թվականը վերապրած շատ հայեր եկան Միացյալ Նահանգներ: Հայկական ծագումով ամերիկացիների սերունդները հարստացրել են մեր համայնքները, խթանել են տնտեսությունն ու ամրապնդել են մեր ժողովրդավարությունը: Հայերի ամուր ավանդույթներն ու մշակույթը միաժամանակ դարձավ նոր հանրապետության հիմքը, որը մաս կազմեց ազգերի համայնքին, համագործակցելով միջազգային հանրության հետ' կառուցելու ավելի լավ ապագա:
Այսօր մենք նրանց և աշխարհասփյուռ հայերի հետ սգում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները' խորը հիացմունքով նրանց ունեցած ներդրմամբ, որը դուրս է այդ մութ անցյալի սահմաններից և ապագայի հույս է ներշնչում»:
Նշենք, որ Բ. Օբաման «Մեծ եղեռն» եզրույթն արտասանել էր նաև նախորդ տարվա իր ուղերձում:
Օբաման չի օգտագործել ցեղասպանություն բառը

7or.am