Չորեքշաբթի տեղեկատվություն կհաղորդվի Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի մասին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տոսկը առաջիկա չորեքշաբթի' ապրիլի 28-ին, հանրությանը կներկայացնի ամբողջական տեղեկատվություն Սմոլենսկում կառավարական ինքնաթիռի կործանման քննության առաջին փուլի մասին: Ինչպես նշել է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է լեհական կառավարության մամլո քարտուղար Պավել Գրասը:
-Չորեքշաբթի վարչապետը նախարարների հետ միասին ամբողջական տեղեկատվություն կներկայացնի հետաքննող բոլոր հաստատությունների և հանձնաժողովների աշխատանքների առաջին փուլի մասին,-ասել է Պ. Գրասը:
Նրա խոսքերով, հետաքննության առաջին փուլն ավարտվել է :
-Առաջիկայում լեհ փորձագետները կտեղափոխվեն Մոսկվա, որտեղ կշարունակեն աշխատանքները ռուս գործընկերների հետ,-հաղորդել է մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարական TY-154 ինքնաթիռը կործանվել էր Սմոլենսկի շրջակայքում' ապրիլի 10-ին, որտեղ նախագահի հետ միասին զոհվել էին ևս 96 մարդ: