Աշխարհ

08.09.2019 11:03


«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի Լակազետին տարեկան 11,3 միլիոն ֆունտ աշխատավարձով

«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի Լակազետին տարեկան 11,3 միլիոն ֆունտ աշխատավարձով

«Արսենալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Ալեքսանդր Լակազետին։ Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

«Զինագործները» բանակցություններ են վարում 28-ամյա ֆրանսիացու հետ նոր պայմանագրի կնքման շուրջ մինչև 2023 թվականը։ Նոր պայմանագրի համաձայն՝ Լակազետը «Արսենալում» տարեկան 11,3 միլիոն ֆունտ կստանա գումարած բոնուսները։ Արդյունքում հարձակվողի աշխատավարձը կբարձրանա մոտ 2 միլիոն ֆունտով։

Ալեքսանդր Լակազետի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։

Լակազետը «Արսենալ» է տեղափոխվել 2017 թվականին ֆրանսիական «Լիոնից», որի սանն է համարվում։ 2013 թվականից ֆուտբոլիստը պարբերաբար հրավիրվում է Ֆրանսիայի ազգային հավաքական։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը