Մեկնաբանություն

08.09.2019 12:15


Ինչպես «ծռերը» «դզեցին» Փաշինյանին

Ինչպես «ծռերը» «դզեցին» Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այնքան ծանր վիճակի մեջ է հայտնվել, որ արդեն կորցրել է քաղաքական հոտառությունը և հաշվարկելու կարողությունը։

«Ծռերի» հետ հանդիպումը ցույց է տալիս, որ «ժողովրդի» վարչապետը մնացել է մենակ։ Անվճռական մենակ։

Կառավարությունում միայն որոշ ժամանակ անց հասկացան, որ «ծռերի» հետ հանդիպելը սխալ էր ու փլեց «Իմ քայլը» դաշինքը։ Հասկացան, փորձեցին խոսնակի միջոցով ինչ–որ բաներ ասել, բայց արդեն ուշ էր։ Համ էլ՝ խոսնակի ասածները ավելի վատացրեցին պատկերը։

«Ծռերն» իրենցով լցրեցին եթերն ու «դզեցին» Փաշինյանին, այն է՝ «փչացրեցին» նրան։ Ու կապ չունի, որ այդ հանդիպումը «ծռերի» նախաձեռնությամբ է եղել։

Գլխավորն այն է, թե ինչեր էին խոսում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած Չուգասզյանը և Սեֆիլյանը հանդիպումից հետո։

Եթե հիմք ընդունենք Սեֆիլյանի ու Չուգասզյանի ասածները և Փաշինյանի խոսնակի պարզաբանումները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպես է ընթացել խոսակցությունը 70 տոկոս «տարած» «Իմ քայլի» առաջին համարի և 1 տոկոսի շրջանակներում ձայն հավաքած «ծռերի» ղեկավար կազմի միջև։

Փորձենք «վերծանել» խոսակցությունը։ Մոտավորապես այսպիսի պատկեր կստանանք (համենայնդեպս շատ տրամաբանական ու բնական կլիներ այն դիալոգը, որը կներկայացվի ստորև)։

Փաշինյան – Բարև ձեզ։

«Ծռեր» – Բարև Նիկոլ։

Փաշինյան – Ի՞նչ կա, չկա։ Ինչի՞ էիք ուզում հանդիպել։

«Ծռեր» – «Իմ քայլը» դաշինքը ծախուների հավաքածու է և քո պատգամավորներին կարող են ով ասես սեփականաշնորհել։ Հին ուժերը մոբիլիզացվում են ու կարող են ռևանշի հասնել՝ նաև գնելով քո պատգամավորներին ու իշխանափոխություն իրականացնելով։ Ռուսներն էլ քեզ ուզում են հեռացնել։ Մենք առաջարկում ենք ցրել խորհրդարանը և գնալ արտահերթ ընտրությունների։

Փաշինյան – Դե լավ տեսնեմ։ Սաղ գլխիս են թափել։

Ամուլսարի պահով չե՞ք կարող «զադնի» տալ։ Որ հանքը չբացեմ, քաքի մեջ ենք ընկնելու։ Համ էլ սաղ ստից խոսակցություններ են։ Ոչ մի բնապահպանական թեմա էլ չկա, էնքան որ ատոմակայանի պատմություն եք սարքում ժողովրդի գլխին, հետո սկսենք մտածել, թե ոնց ենք տակից դուրս գալու հետագայում։

Ես գիտեմ, թե ով ա փող տալիս շուխուռ անողներին։ Չեմ հասկանում խի՞ եք դուք հանքին դեմ։ Ամերիկացիները մի կողմից ասում են հանքը բացեք, բայց մյուս կողմից նայում եմ լիքը «կռուգեր», ովքեր ամերիկացիքի հետ են աշխատում, դեմ են հանքի բացմանը։ Օրինակ՝ դուք։ Մի հատ կբացատրե՞ք, հասկանամ։

«Ծռեր» – Մենք ամերիկացիքի հետ չենք աշխատում։

Փաշինյան – Դե լավ էլի Գարեգին։ Կարողա՞ գիտես փափախով քուրդ եմ։ Էդ կողմերում ես էլ «վայեվատ» արած տղա եմ։ Ոնց ասում են՝ «ռիբակ ռիբակա, վիձիդ իզ դալեկա»։ Եկել, սատանի մայլեն քյանդրբազություն եք անում։ Բա որ ամերիկացիքի հետ չեք աշխատում, կարողա՞ թուրքերի հետ եք աշխատում։ Հը՞։

«Ծռեր» – Լա՛վ, թողնենք էդ թեման։

Փաշինյան – Թողնենք, բայց էդ հավայի շուխուռները դադարեցրեք Ջերմուկում։ Էն շներին էլ ասեք թող քիչ հաչան։ Ինչքան դիշովկա կա սաղ սութի բնապահպան ա դառել։

Ամուլսարի պահով իմ դեմ եք դուրս գալիս ու ջուր եք լցնում մեր չուզողների ջրաղացին։

«Ծռեր» – Մենք պատրաստ ենք «զադնի» տալ, եթե մեր տղերքին բաց թողնես։ Բայց ուրիշ խնդիր էլ կա էստեղ։ Եթե մենք «զադնի» տանք, կարող է մեր հակառակորդները վերցնեն հանքի դեմ բողոքի ակցիան ու հասնեն իշխանափոխության։ Դրա համար մենք ենք դեմ հանդես գալիս, որ բողոքավորների հարթակը պահենք։

Փաշինյան – Դուք էն ասեք, որ դիրքերս թուլանան, կօգնե՞ք։ Ես ուժայինների վրա էնքան էլ վստահ չեմ։

«Ծռեր» – Մենք ռևանշ թույլ չենք տա։ Բա դրա համար ենք ասում՝ տղերքին բաց թող։

Փաշինյան – Դե լավ տեսնենք, թե ինչ կլինի։

«Ծռեր» – Սերժին կալանավորելու թեմա չկա՞։

Փաշինյան – Յանի Քոչարյանի կալանքը շատ մարսեցի, հիմա էլ երկրորդ նախագահը բռնե՞մ։ Համ էլ Սերժին ու Քոչարյանին որ բռնեմ, կասեն՝ բա Լևոնը՞։ Հո Լևոնին էլ չե՞մ բռնելու։ Պապին մի օր բանտում մնա, վարի կգնա։ Համ էլ տենց վերջում կարողա ես էլ բռնվեմ։

«Ծռեր» – Բոլորին էլ պետք ա բռնել, ի՞նչ խնդիր կա։

Փաշինյան – Ուզում եք միանգամից սաղ քարոզչական պատրոններս կրակեմ ու պրծնե՞մ։ Ձեզ մնա, ինձ էլ կբռնեք։ Գիտես մոռացե՞լ եմ, որ Պավլիկը ասում էր, որ ինձ զիբիլի յաշիկը պետք ա գցել։

«Ծռեր» – Քոչարյանի պահով ի՞նչ եք որոշել։

Փաշինյան – Կուզենայի կալանքի տակ պահել, բայց դե չեմ կարող ազատ չարձակել։ Դժվարը դրանից հետոն ա լինելու։ Ստեղ միասին պետք ա լինենք, որ կռիվ տանք։ Իմ ֆռակցիան մեխի գլուխներ են համարյա սաղ։ Մի մասին դավեսկա էին դրել վրես, մյուս մասը արդեն խաղեր են տալիս։ Սասունը ավելի շատ Ծառուկյանի հետ ա, քան իմ։ Էն մյուսների վրա էլ վստահ չեմ, բայց հիմա չեմ կարա ափաշքարա տենց բաներ ասեմ։ Համ էլ թարգեք էդ արտահերթի մասին խոսակցությունները։ Հենա քոչարյանենք էլ են ասում արտահերթ։ Իրանց ասածը հասկանում եմ, բա դուք խի՞ եք իրանց օգտին խաղում։

Ես չէի պատկերացնում, որ Քոչարյանին բռնելը սենց կգնա։ Չէի պատկերացնում, որ սենց ռեակցիա կլինի հա՛մ ներսից, հա՛մ դրսից։

«Ծռեր» – Տեսե՞լ եք դրա կողմնակիցները ոնց են կռիվ տալիս հա՛մ փողոցում, հա՛մ համացանցում։ Սենց որ գնա վաղը, մյուս օրը գալու ա, սաղիս քշի։ Ինչի՞ ես բաց թողնում։

Փաշինյան – Ես չեմ ուզում, բայց վարիանտ չունեմ։ Ոստիկանությունում, ԿԳԲ–ում ու ՊՆ–ում լիքը մարդ կա, տակից իրանց հետ ա։ Ուզում եմ Վաղարշակին տանեմ ՊՆ։

«Ծռեր» – Դա թույլ ա, բան չի կարա անի։

Փաշինյան – Բա ո՞ւմ տանեմ։ Քոչարյան Անդոյի՞ն։ Բայց դրանից սաղ զզվում են, չի կարա համակարգ ղեկավարի։

Չուգասզյան – Ժիրոյին տուր։ Կամ մեր Վարուժանին։

Փաշինյան – Տո, լավ, է՜։ Լա՛վ, անցնենք առաջ։ Յանի շատ եմ կարողանալու մարսել ձեր հետ հանդիպումը, մի հատ էլ ուժային տամ։ Հեսա Օսիպյանը գժվելույա։ Չնայած գժվում ա՝ գժվի, ես որ չլինեի, սաղ կյանքը ցույց ցրող էր աշխատելու։

«Ծռեր» – Քոչարյանի թեման պետք ա հասկանալ։ Պուտի՞նն ա ճնշում։

Փաշինյան – Նաև։ Եվրոպացիք էլ քաշեցին։ Ձեր ամերիկացիքին էլ ինչ ասում ես, Ղարաբաղ են դեմ տալիս։ Բայց ես Ղարաբաղը տամ, կթռնեմ աթոռից։ Բայց մյուս կողմից էլ ռուսներն են նեղում ու ղարաբաղցիքի հետ առանձին են սկսել շփվել։

«Ծռեր» – Է հա, եթե պետք ա Ղարաբաղի գնով կանգնացնել քոչարյանենց վերադարձը, ի՞նչ խնդիր կա։ Միանգամից ռուսների հարցն էլ կլուծվի։

Փաշինյան – Արա բայց դուք ի՜նչ տիպ եք։ Բա ծովից ծով Հայաստա՜ն եք ասում։

«Ծռեր» – Դու էլ շատ բաներ ես ասում, հո տենց չի։ Հիմա իրար երեսով տա՞նք։

Փաշինյան – Չէ, բայց ձերը վերջնա։ Լավ ինչորայա։

«Ծռեր» – Իսկ Պուտինի այցի ժամանակ ցույցեր բաներ կազմակերպվելո՞ւ են։ Պե՞տք ա օգնենք։ Տենց շատ մարդ չունենք, բայց կարևորը աղմուկն ա, դա կապահովենք։

Փաշինյան – Դեռ չեմ մտածել, բայց լավ բան ասեցիք։ Կմտածեմ, կասեմ։

«Ծռեր» – Հա, ի դեպ, «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը Ստեփանակերտում լավն էր։

Փաշինյան – Լավ էլի, ախպոր պես։ Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ։ Թարգե՛ք, միտինգում չենք։

Վարագույր։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը