Լրահոս

26.04.2010 08:59


Հայազն Երիտասարդների Միություն. «Մինչ այսօր Հայաստանը չունի ցեղասպանության մասին իր հայեցակարգը»

Ժամանակակից Թուրքիայում ստեղծվելէ ցեղասպանության մասին պետական կոնցեպցիա, որն ինքնին կեղծիք է: Այն է. հայերը' պետականություն չունեցող եկվոր ժողովուրդ են,որ հաստատվել են աշխարհի ամենահումանիստական երկրում' Թուրքիայում: Հայ-թուրքական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և խաթարվել են միայն մեծ տերությունների, հատկապես Ռուսաստանի և Անգլիայի' Օսմանյան Թուրքիայի ներքին գործերին միջամտելու արդյունքում: Եվ վերջապես հայոց ցեղասպանություն չի եղել,այլ տեղի է ունեցել հայերի բռնագաղթ ըստ «Տեղահանման մասին» 1915թ. Մայիսի  14-ի օրենքի: Դժբախտաբար, մինչ այսօր Հայաստանը չունի ցեղասպանության մասին իր հայեցակարգը: Բայց, այնուամենայնիվ, պատմությունը չի լռում, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում: Այսօր միջազգային հանրության համար անհետաձգելի խնդիր է դարձել 20-րդ դարասկզբին հայերի դեմ կատարած ոճիրի մասին պետական հայեցակարգի մշակումը: Այսպես, որոնք էին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության պատճառները: Ինչու Օսմանյան Թուրքիան հենց սկզբից դարձավ ցեղասպան:Ինչ հետևանքներ ունեցավ թուրքերի հայահալած քաղաքականությունը: Այս հարցերի լուսաբանումը  ապացուցում է թուրքական հայեցակարգի շինծու լինելը: Թուրքերը քոչվորական կյանք վարող,եկվոր զավթիչներ էին: Նրանք նվաճված բոլոր երկրներում օտար էլեմենտ էին, ուստի նրանց համար գերխնդիր է դառնում թուրքական նոր հայրենիքի ստեղծումը նվաճված երկրների տարածքում: Զավթելով պատմական Հայաստանի մեծագույն մասը, թուրքերը հենց սկզբից իրականացնում էին էթնիկական ցեղասպանության քաղաքականություն իր ամենատարբեր դրսևորումներով, ինչպիսիք էին հայերի բռնի մահմեդականացումը, զանգվածային ջարդերը և արտաքսումը, հայ էթնոսի դիմագծի աղճատումը'

 Հայաստանում թուրքական և քրդական ցեղերի վերաբնակեցման միջոցով: Ցեղասպանության պատճառ էր նաև պանթուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսությունը: Ըստ առաջինի պետք է ստեղծվեր թուրքալեզու արևելյան կայսրությունը' Մեծ Թուրանը, որի ճանապարհին Հայաստանը հանդիսանում էր խոչընդոտ' «մի ոսկոր էր խրված Թուրքիայի կոկորդում»: Ըստ պանիսլամիզմի Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները անկախ ազգային պատկանելիությունից և կրոնական դավանանքից,պետք է ձուլվեին կամ ոչնչանային: Եվ ահա թուրքական մոլեռանդ և հակահումանիստական քաղաքականությունը'  արյունախում և կիսագրագետ ամբոխին գործիքդարձրած սկսում է գործել: Այսպիսով, Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը իրագործվում է մի քանի փուլերով'1894-1922թթ. ընթացքում: Ցեղասպանության հետևանքով բնաջնջվեցին 2.000.000 հայեր, որոնցից 350.000-ը 1890-ական թթ.' սուլթանական վարչակարգի կողմից, ավելի քան 1.500.000 արևմտահայեր 1915թ. երիտթուրքական վարչակարգի կողմից: Սակայն ցեղասպանության զոհերը միայն արևմտահայերը չէին: Զոհ դարձան նաև 500.000 արևելահայեր, որից 300.000-ը դեպի Անդրկովկաս և Արևելյան Հայաստան թուրքական զորքերի 1918թ. արշավանքի ընթացքում, իսկ 200.000-ը  դեպի ՀՀ 1920թ. քեմալական զորքերի արշավանք իընթացքում: Այսուհանդերձ, թուրքերը չկարողացան հասնել իրենց գերնպատակին: Հայ ազգը շարունակեց իր գոյությունը' պահպանելով աննկուն կամքը, դարերի խորքից եկած ավանդույթները և հայրենասիրական վառ ու ամենանվիրական ձգտումները:Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին'ընդունել,դատապարտել հայոց ցեղասպանությունը:

Հայազն Երիտասարդների Միություն

Այս խորագրի վերջին նյութերը