Նյու-Յորքում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ
Ապրիլի 23-ին և 24-ին Նյու Յորքի և Նյու Ջերսի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 95-ամյակի նվիրված ոգեկոչման միջոցառումներ' հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստի պաշտոններ, ընդունելություններ, որոնց մասնակցել են Նյու Յորքում ՀՀ դիվանագիտական անձնակազմը, հայկական կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի քարտուղարության և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, ցեղասպանությունը վերապրողներ և ԱՄՆ արևելյան ափի հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ:
Միջոցառումների ընթացքում որպես օրվա բանախոս ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին' այդ համատեքստում կարևորելով միջազգային հանրության շարունակական ջանքերն ու հայկական սփյուռքի դերակատարությունը: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դատապարտման և հիմնարար ազատություններին ու իրավունքները սահմանող այլ միջազգային դաշնագրերի պահանջներին, չնվազեցնի այդ պահանջները, այլ փոխարենը ճնշումներ գործադրի և այլ ազգերի միջև պատմության մութ էջերը հաղթսհարելու իր օրինակով ստիպի, որպեսզի այսօրվա Թուրքիան, նույնպես ճանաչի, դատապարտի և վերանայի իր դիրքորոշումն իրականացրած ցեղասպանության և շարունակական բնույթ կրող մերժողականության քաղաքականությունը հայության հանդեպ:
95-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նյու Յորքում կշարունակվեն նաև ապրիլի 25-ին: Այդ օրը «Թայմս Սկուվեր» հրապարակում նախատեսվում է հայ համայնքի կողմից կազմակերպվելիք ամենամյա հիշատակի բողոք ցույց: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է տեղական ԶԼՄ-ների կոմղից: