Քաղաքական

09.09.2019 10:28


Նախնական արդյունքներով՝ Արցախում ովքեր են ընտրվել քաղաքապետներ

Նախնական արդյունքներով՝ Արցախում ովքեր են ընտրվել քաղաքապետներ

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Ասկերանի քաղաքապետ է ընտրվել Սամվել Աղաջանյանը՝ 469 ձայնով, մյուս թեկնածուները՝ Արմեն Բախշիյանն ու Նվեր Գաբրիելյանը, համապատասխանաբար ստացել են 421 և 304 ձայն:

Հադրութի քաղաքապետ է ընտրվել Վահան Սավադյանը՝ 676 ձայնով, իսկ մյուս թեկնածուն՝ Արծվիկ Հայրապետյանը, ստացել է 565 ձայն:

Մարտակերտի քաղաքապետ է ընտրվել Միշա Գյուրջյանը՝ 945 ձայնով, մյուս թեկնածուները՝ Արսեն Ավանեսյանն ու Լևոն Ստեփանյանը, ստացել են համապատասխանաբար 540 և 266 ձայն:

Մարտունիի քաղաքապետ է ընտրվել Հայկ Սարգսյանը՝ 1292 ձայնով, Վադիմ Դանիելյանը ստացել է 1051 ձայն, Արտիկ Վարդանյանը՝ 44:

Քարվաճառի քաղաքապետ է ընտրվել Սերգեյ Չիլինգարյանը՝ 210 ձայնով, մյուս թեկնածուն՝ Սերոբ Նալթակյանը, ստացել է 190 ձայն:

Շուշիի քաղաքապետ է ընտրվել Արծվիկ Սարգսյանը՝ 879-ը քվեով, մյուս թեկնածուներ՝ Սամվել Աղաջանյանը, ստացել է 529 ձայն, Վլադիկ Համբարձումյանը՝ 56, Արթուր Հայրապետյանը՝ 184, Խաչատուր Հայրիյանը՝ 120 ձայն:

Բերձորի քաղաքապետ է ընտրվել Նարեկ Ալեքսանյանը՝ 306 ձայնով: Մյուս թեկնածուներից Հենրիխ Աղաջանյանը ստացել է 232 ձայն, Համբարձում Արզանյանը՝ 33 ձայն, Տիգրան Բրուտյանը՝ 25 ձայն, Անահիտ Չարչյանը 52 ձայն, Արթուր Սահակյանը՝ 261 ձայն, Կարեն Սահակյանը՝ 48 ձայն:

Արցախի 228 համայնքներում երեկ տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Տարբեր համայնքների ղեկավարի պաշտոններում առաջադրվել են 41 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում 7787 ձայնով հաղթել է Դավիթ Սարգսյանը։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը