Այսօր կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները
Ապրիլի 25-ին Բաքվի «Թեզե Փիր» համալիրում հանդիպել են տարբեր կրոնների և դավանանքների հոգևոր առաջնորդները, ովքեր ԱՊՀ միջկրոնական խորհրդի կլոր սեղան են անցկացնում։
Միջոցառման բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել շեյխ ուլ իսլամ Փաշաձեն.
-Մեզ բոլորիս մեծածավալ աշխատանք է սպասվում, և ես վստահ եմ, որ աշխարհի խաղաղության ու կայունության վերականգնման գործում հոգևոր գործիչները շատ բանի են ընդունակ։
Ապրիլի 26-ին միջկրոնական գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև, Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշաձեի եռակողմ հանդիպումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր փոխգործակցության խմբի նիստեր կանցկացվեն։
Ապրիլի 27-ին կքննարկվի և կընդունվի միջկրոնական գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը։