Լրահոս

26.04.2010 10:45


ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հոգածությունը կարո՞ղ է օգնել ղարաբաղյան հակամարտության լուծմանը

-Լեռնային Ղարաբաղի խնդիրը միայն երկու ժողովուրդներինը չէ, այն պետք է լուծվի միջէթնիկական և միջհոգևորական երկխոսությամբ,-ասել է Կովկասի մահմեդականների վարչության շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն։

«Մենք՝ որպես ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդներ, պետք է ստեղծենք միջավայր, որտեղ ժողովուրդները կմերձենան և չեն հարձակվի իրար վրա»,-Բաքվում ԱՊՀ երկրների միջհոգևորական  գագաթաժողովի բացմանը՝ կիրակի օրը, ասել է Փաշաձեն։

-Հոգևոր առաջնորդները չեն կարող անտարբեր լինել խնդիրների նկատմամբ, որոնք գոյություն ունեն մեր երկրներում,-ասել է նա։

Փաշաձեն իր աջակցություն է հայտնել Երևանում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի ներկայացրած դիրքորոշմանը այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով՝ եկեղեցու հարուստ փորձը կարող է կիրառվել ժողովուրդների փոխհարաբերություններում։

 

Այս խորագրի վերջին նյութերը