Կարծիք

09.09.2019 22:24


Կրկին ստուգելու են Հայաստանի ամենաստուգված հանքը

Կրկին ստուգելու են Հայաստանի ամենաստուգված հանքը

Ամուլսարի թեմայով այսօրվա ելույթում Փաշինյանը նշեց, որ չեն կարող հենց այնպես արգելել հանքի շահագործումը, քանի որ կառավարությանը մեղադրելու են խտրական վերաբերմունքի մեջ։ Հարցնելու են, թե բա ինչո՞ւ բնապահպանական նկատառումներից չխոսելով թույլ եք տալիս, որ մյուս հանքերը՝ Զանգեզուրի կոմբինատ, Թեղուտ․․․ աշխատեն։

Ու այնուհետև ասում է, որ Ամուլսարում էլի ստուգումներ են լինելու, այսինքն՝ կրկին ստուգելու են Հայաստանի ամենաստուգված հանքը։

Սակայն ոչ մի խոսք մյուս հանքերը գոնե Ամուլսարի հանքի կեսի չափ ստուգելու մասին։

Եթե հավասար մոտեցման մասին է խոսքը, ապա արդեն իսկ կառավարությունը մասշտաբային ստուգումներ պետք է սկսած լիներ Զանգեզուրում, Թեղուտում, Ծառուկյանին պատկանող Մղարթի ոսկու հանքում ու մնացած այլ մետաղական հանքերում։ Ի՞նչ է, մյուս հանքերում բնապահպանական խնդիրներ չկա՞ն, բանապահպանական ռիսկերը կառավարելու անհրաժեշտություն չկա՞, ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու անհրաժեշտություն չկա՞․․․

Արդեն իսկ խտրական մոտեցում է, որ տարի ու կես միայն մի հանք է մանրակրկիտ ստուգվում, իսկ մյուսների մասին ոչ մի խոսք։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը