Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. «Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագրի տերն է...»
Ապրիլի 22-ին «Ղարաբաղյան հակամարտությունը և Ղարաբաղի վերակառուցման ծրագրերը» թեմայով Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսում խոսելով ԼՂՀ Ազգային ժողովի՝ մայիսի 23-ին կայանալիք 5-րդ գումարման ընտրությունների մասին՝ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ասել է.
«Ընտրելով օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին՝ Ղարաբաղի ժողովուրդը մեկ անգամ ևս հիշեցնում է աշխարհին, որ իր ճակատագրի տերն է և հաստատակամ է կերտել այն խաղաղ ճանապարհով ու ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան»:
Հովհաննես Գևորգյանը հանդիպում է ունեցել նաև Լուարի շրջանի «Քլաբ ԳԻԵՌ էնթըրփրայսիս» գործարարների խոշոր միավորման ներկայացուցիչների հետ և նրանց հրավիրել Արցախ՝ տեղի գործարարների հետ համագործակցության հաստատման նպատակով:

7or.am