Կանխվել է մաքսանենգ ապրանքների ներկրումը հանրապետություն
ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս, «Ապավեն» մաքսային պահեստում, «Տահատ» ՍՊԸ-ի անունով ներմուծված բեռի նախնական զննության ժամանակ քաշի անհամապատասխանություն են արձանագրել. պարզվել է, որ անհրաժեշտ մաքսային վճարումներից խուսափելու նպատակով, ճանապարհին դատարկվել է ավտոմեքենայի բեռի մի մասը' առանց մաքսային ապահովման միջոցը /կապարակնիքը/ վնասելու: Մաքսավորները հայտնաբերել են, որ եթե Բավրայի մաքսակետում ավտոմեքենան կշռել է ավելի քան 35,5 տոննա, ապա պահեստում քաշը պակասել է մոտ 1,5 տոննայով:
Մաքսանենգության ևս երկու դեպք են հայտնաբերել ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցները, ովքեր, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, մաքսային զննման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթերով ժամանած երկու քաղաքացու ուղեբեռ, որոնցում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած մոտ 17 կգ կոսմետիկական միջոցներ և դեղորայք:
Մաքսային հսկողության «Կանաչ» ուղին հատած ՀՀ քաղաքացի Գևորգ Մուշեղյանի ուղեբեռի զննության ժամանակ մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված' «Mary Key» ֆիրմայի արտադրության մոտ 10 կգ կոսմետիկական միջոցներ:
Մոսկվա-Երևան մեկ այլ չվերթով ժամանած ուղևոր' ՌԴ քաղաքացի Հարություն Գյուլումյանը ևս փորձել էր հատել «Կանաչ» ուղին, սակայն նրա ուղեբեռի զննության ժամանակ մաքսատան աշխատակիցները հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցրած' 7 կգ 17 անվանում տարբեր տեսակի դեղորայք: Հ. Գյուլումյանի բացատրության համաձայն' դեղորայքը վերջինս բերել էր' իբրև հիվանդ հարազատներին փոխանցելու նպատակով:
Բոլոր երեք գործերով հարուցված նյութերով կատարվում է քննություն:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին