Է. Անտինյան. «Ինչ էլ փոխվի, չի հանգեցնի արտահերթ ընտրությունների»
-Երբ ներքաղաքական զարգացումները կապում էին արտաքին ազդակների հետ, շատ դեպքերում դա գերագնահատում էին։ Դա է պատճառը, որ այսօրվա դրությամբ այդ քաղաքական ուժերը կարող են փաստի առաջ կանգնել։ Հիմա, ասենք, հայ-թուրքականի հետ կապված զարգացումներ չկան, ի՞նչ պետք է տեղի ունենա։ Քաղաքական ուժերի մի մասը սպասողական վիճակում էր. մտածում էր, թե ահա հեսա արտաքին քաղաքական հարցերում կամ ինչ-որ մի տեղ իշխանությունը ձախողում կունենա, կտապալի, կփլվի գլխին, և իրենք էլ մի կերպ կգան, իշխանությունը կվերցնեն։ Հիմա նման զարգացումներ չեն ակնկալվում,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ներքաղաքական զարգացումների վրա արտաքին գործոնների ազդեցության մասին՝ ասել է ՀՌԱԿ փոխատենապետ ԷդվարդԱնտինյանը։
Նրա խոսքերով՝ քաղաքականության մեջ քայլերն այնպես պետք է հաշվարկել, որ այն կախված չլինի որևէ մեկի ձախողումից։
-Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց արտահերթ ընտրությունները ես բացառում եմ։ Ինչ էլ փոխվի, չի հանգեցնի արտահերթ ընտրությունների,-ասել է Էդվարդ Անտինյանը։
Է. Անտինյան. «Ինչ էլ փոխվի, չի հանգեցնի արտահերթ ընտրությունների»
-Երբ ներքաղաքական զարգացումները կապում էին արտաքին ազդակների հետ, շատ դեպքերում դա գերագնահատում էին։ Դա է պատճառը, որ այսօրվա դրությամբ այդ քաղաքական ուժերը կարող են փաստի առաջ կանգնել։ Հիմա, ասենք, հայ-թուրքականի հետ կապված զարգացումներ չկան, ի՞նչ պետք է տեղի ունենա։ Քաղաքական ուժերի մի մասը սպասողական վիճակում էր. մտածում էր, թե ահա հեսա արտաքին քաղաքական հարցերում կամ ինչ-որ մի տեղ իշխանությունը ձախողում կունենա, կտապալի, կփլվի գլխին, և իրենք էլ մի կերպ կգան, իշխանությունը կվերցնեն։ Հիմա նման զարգացումներ չեն ակնկալվում,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով ներքաղաքական զարգացումների վրա արտաքին գործոնների ազդեցության մասին՝ ասել է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը։

7or.am