Տնտեսական

10.09.2019 12:11


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Օրենսդրական առաջարկով նոտարները և անհատ ձեռնարկատերերը ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն կհաշվարկեն և կփոխանցեն սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք, ինչպես նաև վարձու աշխատողները՝ որպես ինքնազբաղված անձինք՝ եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում: Հեղինակի խոսքով՝ առաջարկվում է վերացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի միջև առկա հակասությունը:

Այս խորագրի վերջին նյութերը