Լրահոս

10.09.2019 20:55


Առինջում պատանին մոտոցիկլետ է գողացել

Առինջում պատանին մոտոցիկլետ է գողացել

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս պարզել են, որ սեպտեմբերի 9-ի ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Առինջ գյուղի 14-ամյա մի բնակիչ ցանկապատի դռան փականը բացելով՝ Առինջ գյուղի մի տան բակից գողացել է քառանիվ մոտոցիկլետ:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, պատանին ծնողի հետ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, քանի որ մոտոցիկլետը հետ է վերադարձվել:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը