Աշխարհ

10.09.2019 16:30


Ադրբեջանի գյուղերից մեկի բնակիչները փակել են մայրուղին՝ բողոքելով պաշտոնյաների անտարբերության և տրված խոստումները չկատարելու դեմ (տեսանյութ)

Ադրբեջանի գյուղերից մեկի բնակիչները փակել են մայրուղին՝ բողոքելով պաշտոնյաների անտարբերության և տրված խոստումները չկատարելու դեմ (տեսանյութ)

Ադրբեջանի Իմիշլի շրջանի Հաջըռյուսթեմլի գյուղի բնակիչները սեպտեմբերի 9-ին փակել են մայրուղին` բողոքելու պաշտոնյաների անտարբերության և իրենց տրված խոստումները չկատարելու դեմ, փոխանցում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան»-ը:

Հրապարակված տեսանյութում գյուղի բնակիչներից մեկը պատմում է, որ իրենց գյուղում ո՛չ գազ կա, ո՛չ հեռախոսային գիծ, ո՛չ ճանապարհ, և նշում, որ իրենք ստիպված են եղել փակել մայրուղին:

Տեսանյութում երևում է նաև հրմշտոց գյուղի բնակիչների և ադրբեջանական ոստիկանության աշխատակիցների միջև: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը