Կիրո Մանոյան. «Այս անորոշությունը կարող է ավելի վտանգավոր դառնալ»
«Դե ֆակտո» ակումբում Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին խոսելիս ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ այն ներկայացվում է որպես գործընթացի կասեցում և դրական է հնչում, սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ արձանագրությունները մնում են.
-Անհրաժեշտ է այդ արձանագրությունները նաև իրավականորեն փոշիացնել, իսկ դրա ձևը արձանագրությունները փոշիացնելն է,-ասել է նա։
Նրա կարծիքով՝ գործընթացի ներկա վիճակն ավելի վատ է նրանով, որ Հայաստանը սպասողական կեցվածք ընդունելով՝ առանց «խելամիտ ժամկետների» սպասում է Թուրքիայի գործողություններին, հետևաբար գործընթացը պահպանում է նախանշված բոլոր մտահոգությունները. «Այս անորոշությունը կարող է ավելի վտանգավոր դառնալ, եթե պետք է անվերջ շարունակվի։ Խելամիտ ժամկետ բառերն էլ արդեն չկան»։
Նա նշել է, որ նախագահի ուղերձը տպավորություն է ստեղծում, թե նա ցանկանում էր հետ կանչել ստորագրությունները, սակայն տուրք տալով արտաքին ճնշումներին՝ որոշել է ներկա փուլում կասեցնել վավերացման գործընթացը։

7or.am