Կարծիք

11.09.2019 10:38


Մի նկարի պատմություն, որը պատճառ հանդիսացավ աշխատանքից հեռացնելու

Մի նկարի պատմություն, որը պատճառ հանդիսացավ աշխատանքից հեռացնելու

Մի նկարի պատմություն, որը պատճառ հանդիսացավ աշխատանքից հեռացնելու:

Ապրիլյան իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանում, կարծես, սովորական է դարձել, որ հասարակության մեջ բաժանարար գծեր են գծվում, և մարդկանց բաժանում են յուրայինների և օտարների: Ու ամենամտահոգիչն այն է, որ իշխանությունն օգտագործում է վարչական լծակներն և իր կոմպլեքսներից, մտասևեռումներից ելնելով` պատժում իրենց համար օտարներին, որոնց միակ մեղքը այն է, որ այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող ուժի և նրա առաջնորդի քաղաքական գծի հետ:

Եվ «սիրո և հանդուրժողականության», ըստ ոմանց` «ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Հայաստանում կարծես թե սովորական է դարձել, երբ մարդկանց զրկում են իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենց քաղաքական հայացքները հաճելի չեն գործող իշխանություններին և երկրի վարչապետին: Երկրում ստեղծված իրավիճակն արդեն այն աստիճան աբսուրդի է հասել, որ աշխատանքից հեռացնում են նույնիսկ համացանցում հրապարակված ընդամենը 1 նկարի պատճառով:

Ամիսներ առաջ Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանը, ով միշտ ըստ արժանավույնի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց պետականության կայացման գործում, ցանկություն հայտնեց հանդիպել երկրի երկրորդ նախագահի հետ: Դիմեց ինձ, և ես նրան հրավիրեցի Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների հանդիպմանը, որի ժամանակ մի ուշագրավ լուսանկար է արվել, որտեղ Արա Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռնամարտի են բռնվել: Շատ գեղեցիկ և միայն դրական էմոցիաներ առաջացնող նկար ստացվեց, որը, սակայն, հայ-անդորրական հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր գործադրած Արա Բաղդասարյանի համար ճակատագրական դարձավ: Նկարի՝ համացանցում հայտնվելուց հետո նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:

ՀՀ իշխանությունները, փաստորեն, մոռացել են` ինչի համար են ընտրվել: Իսկ եթե մոռացել են, ուրեմն պետք է հիշեցնել, որ ժողովրդի կողմից իրենց պաշտոնների են նշանակվել ոչ թե քաղաքական հայացքների պատճառով մարդկանց հալածելու, այլ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:
Հուսամ, ականատես չենք լինի նրան, որ վաղը «Դուխով» գլխարկ չհագնելու համար մարդկանց պաշտոնանկ կանեն կամ կունեզերկեն:

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia՝ https://www.facebook.com/MFA.Armenia/
https://www.mfa.am/hy/

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը