Փորձագետ. «Հայ–թուրքական գործընթացը շարունակվելու է մեկ այլ ֆորմատով»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք»-ի փորձագետ Սերգեյ Մինասյանն ասել է, թե չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փուլն ավարտված է, բայց այլ ձևաչափով շարունակություն կլինի։
-Հայ-թուրքական գործընթացը, որի տակ մենք կարող ենք հասկանալ և՛ հարաբերությունների նորմալացում, և՛ Հայաստանի ու Թուրքիայի ընդհանուր ռազմավարական ու աշխարհաքաղաքական պայքարը մեր տարածաշրջանում, բնականաբար, շարունակվելու է,-նշել է նա։
Ըստ փորձագետի՝ հայ-թուրքական գործընթացը Հայաստանին այն տվեց, որ հնարավոր եղավ Թուրքիայի և Ադրբեջանի միջև որոշակի տարաձայնություններ առաջացնել։
-ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական գործընթացը ածանցվում էր ղարաբաղյան հարցից։ Գաղտնիք չէ, որ ամռանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սկսելիս փորձ է արվել նաև բաժանել Թուրքիան Ադրբեջանից և նոր կոմունիկացիաներ ստեղածել,-նշել է Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքերով՝ ճիշտ է, Հայաստանը չկարողացավ իրարից լիովին բաժանել Ադրբեջանն ու Թուրքիան, բայց արդեն Բաքվում այդքան էլ համոզված չեն, որ գոնե տակտիկական մակարդակով Թուրքիան միշտ չէ, որ կաջակցի Ադրբեջանին։

7or.am