Կլինի՞ Գալուստ Սահակյանի և Վահան Հովհաննիսյանի արյուններն իրար խառնել
Այսօր Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին օգնելու նպատակով հենց խորհրդարանի կարմիր նախասրահում արյուն են հանձնել։ «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի խոսքերով՝ այսպիսի ակցիաներ պարբերաբար իրականացվում են տարբեր հաստատություններում։
-Սա մեր ազգի միացման, համերաշխության միակ գրավականն է։ Մնացած ամեն ինչ մեզ բաժանում է՝ եկեղեցին, կուսակցությունները, աչքերի գույնը, տարեկան եկամուտը և այլն։ Միակ բանը, որ ինձ և ձեզ միացնում է, մեր գենն է,- ասել է Ս. Ավագյանը։
Արյուն հանձնելուց անմիջապես հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ իրեն ուժեղէ զգում և չի վախեցել։
-Ես այսքան շուտ չեմ վախենում։ Լրագրողներից վախենանք,արյուն տալուց վախենանք՝ ո՞ւր կհասնենք։ Ես ձեզ ասեմ, որ շատ կարևոր գործընթաց է, որ պատգամավորները պետք է մասնակցեն։ Լրագրողներից մեկն ասաց՝ պատգամավորները քիչ են։ Ասեմ, որ պատգամավորները բոլորը շենքում են, մեկ-մեկ մոտենալու են,- նշել է Հ. Աբրահամյանը։
Հետաքրքիր երկխոսություն է առաջացել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի և ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի միջև։
Գ. Սահակյանը նախ կատակով հետաքրքրվել է, թե կլինի՞, որ իր և Վահան Հովհաննիսյանի արյունները խառնեն իրար։
Վ. Հովհաննիսյանն այդ պահին չի պատասխանել, բայց քիչ անց նկատել է, որ իր արյունը կապույտ է։
Որոշ ժամանակ առաջ ՀՅԴ պատգամավորներից ոմանք արդեն արյուն էին հանձնել, և լրագրողները Վ. Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե այն ժամանակ նա չի՞ հանձնել։ Նրա փոխարեն պատասխանել է Գ. Սահակյանը։
-Այն ժամանակ իշխանություն էին, հիմա՝ ընդդիմություն, նորից պետք է տան,- ասել է Գ. Սահակյանը։
-Ցավացրե՛ք այս մարդուն,- ի պատասխան՝ բուժքույրերին հորդորել է Վ. Հովհաննիսյանը։
Վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ իր արյունը հավանեցին, այդ պատճառով 2 սրվակ վերցրին։
Ի դեպ, պոտենցիալ բոլոր դոնորների արյան հակամարմինները հետագայում ստուգվում են, և հայտնաբերվում են ինֆեկցիոն հիվանդությունները։ Սակայն թե ո՞ր պատգամավորն ի՞նչ ինֆեկցիոն հիվանդությամբ է տառապում, լրագրողները տեղեկանալ չեն կարող, քանի որ «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքերով՝ այդ տվյալները գաղտնի են պահվում։
Կլինի՞ Գալուստ Սահակյանի և Վահան Հովհաննիսյանի արյուններն իրար խառնել
Այսօր Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին օգնելու նպատակով հենց խորհրդարանի կարմիր նախասրահում արյուն են հանձնել։ «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանի խոսքերով՝ այսպիսի ակցիաներ պարբերաբար իրականացվում են տարբեր հաստատություններում։
-Սա մեր ազգի միացման, համերաշխության միակ գրավականն է։ Մնացած ամեն ինչ մեզ բաժանում է՝ եկեղեցին, կուսակցությունները, աչքերի գույնը, տարեկան եկամուտը և այլն։ Միակ բանը, որ ինձ և ձեզ միացնում է, մեր գենն է,- ասել է Ս. Ավագյանը։
Արյուն հանձնելուց անմիջապես հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ իրեն ուժեղ է զգում և չի վախեցել։

7or.am