Լրահոս

26.04.2010 15:13


Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը փորձում էր կարևորել իր անձը»

Լյուդմիլա Սարգսյան. «Սերժ Սարգսյանը փորձում էր կարևորել իր անձը»

-Անկանխատեսելի ոչ մի բան չկար. դեռ մեկ տարի առաջ, երբ բանակցություններ էին գնում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ի սկզբանե մեզ համար ակնհայտ էր, որ դա մի ճանապարհ է, որը մեզ ոչ մի տեղ չի հասցնելու,-անդրադառնալով ՀՀ նախագահի ուղերձին՝ ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Լ. Սարգսյանն ասել է, թե Սերժ Սարգսյանը ներքին լարվածությունը թուլացնելու, ժողովրդի և քաղաքական ուժերի հետ երկխոսության գնալու փոխարեն փորձել է իր լեգիտիմությունը գտնել դրսում.

-Դրա համար նա գտավ մի թեմա, որը հետաքրքիր էր արտաքին աշխարհին, և այդ թեմայի շուրջ սկսեց կարևորել իր անձը և շփումների մեջ մտնել տարբեր երկրների ղեկավարների հետ,-ընդգծել է Լ. Սարգսյանն ու ավելացրել, թե դա, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին չի հաջողվել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը