Լրահոս

26.04.2010 15:35


Մայրանալուց 18 օր հետո Զարուհի Փոստանջյանն աշխատանքի է գնացել

Մայրանալուց 18 օր հետո Զարուհի Փոստանջյանն աշխատանքի է գնացել

Այսօր ԱԺ-ի քառօրյային ներկա է եղել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Հիշեցնենք, որ 18 օր առաջ նա 4-րդ անգամ դուստր էր լույս աշխարհ բերել։

-Աշխատանքի մեջ ենք, հետևաբար պետք է գամ աշխատանքի։ Եթե աշխատում ես, պետք է աշխատես,- «7օր»-ի թղթակցին այսքան շուտ աշխատանքային պարտականություններին անցնելու իր քայլն այսպես է բացատրել Զ. Փոստանջյանը՝ ավելացնելով.

-Փոքրիկին՝ Լուիզային, մայրիկս է խնամում, քիչ անց պետք է գնամ կերակրեմ։

Մայր դառնալու կապակցությամբ Զ. Փոստանջյանին առայժմ շնորհավորել են որոշ պատգամավորներ և ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ ԱԺ ներկա նախագահ Հովիկ Աբրահամյանը չէր շնորհավորել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը