Լրահոս

26.04.2010 15:45


Արտակ Զաքարյան. «Նախագահի ապրիլի 22–ի ուղերձից հետո գործընթացը նոր որակ է ստանում»

Արտակ Զաքարյան. «Նախագահի ապրիլի 22–ի ուղերձից հետո գործընթացը նոր որակ է ստանում»

-Նախագահի ապրիլի 22-ի ուղերձից հետո գործընթացը նոր որակ, նոր հնչեղություն և նոր մոտեցումներ է ստանում, չնայած որ ռազմավարական առումով ՀՀ արտաքին քաղաքականության մոտեցումները չեն փոխվում,-հրավիրված ասուլիսում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Պատգամավորի խոսքերով՝ հաշվի առնելով արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի Հանրապետության  ամենատարբեր մոտեցումները՝ մեր երկիրը գնաց միջազգային պրակտիկայում ընդունված այն տարբերակին, որ մենք սառեցնում ենք վավերացման գործընթացը և կսպասենք Թուրքիայի Հանրապետության կողմից համապատասխան գործողությունների։

Հայաստանի քայլն, ըստ Արտակ Զաքարյանի, նշանակում է, որ ի ցույց դրվեց այն հանգամանքը, որ այս գործընթացում նախապայմանների լեզվով խոսելը նշանակում է տապալել գործընթացը։

-Այս գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի Հանրապետությունը,-ասել է պատգամավորը։

ՀՀԿ խմբակցության անդամը ողջունելի և ընդունելի է համարել այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի վավերացումից հետո շարունակել միջազգային սկզբունքներին և իրավական նորմերին համապատասխան, նաև մեր երկրի օրենսդրության հիման վրա գործընթացի շարունակությունը կազմակերպել արդեն խորհրդարանի մասշտաբով»։

Արձագանքելով իր հետ բանավիճող Լ. Սարգսյանի խոսքերին, թե նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնողական քաղաքականությամբ փորձում էր լեգիտիմություն գտնել՝ Ա. Զաքարյանն ասել է.

-Քաղաքական իշխանությունը 2007 և 2008թթ. ընտրություններից հետո ընդհանրապես լեգիտիմության ապահովման խնդիր չի ունեցել և չունի նաև այսօր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը