Ապրիլի 26-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը հանդիսությամբ նշեցին Հայաստանի Հանրապետության Սահմանապահի օրը: Տոնի առթիվ հանդիսության մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, որը բարձր գնահատելով և կարևորելով սահմանապահների անձնուրաց ծառայությունը նշեց, որ դեռ Հայրենական պատերազմի սկզբին են հայազգի սահմանապահներն աչքի ընկել իրենց նվիրվածությամբ և հայրենասիրությամբ: «Այդ կարևոր հատկանիշներն ավանդաբար փոխանցվել են երիտասարդ սերունդներին և այժմ ամեն մի հայ սահմանապահ իր մեջ կրում է իր հերոս պապերի ամրակուռ ոգին»: Սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ողջ անձնակազմին վստահեցրեց, որ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը մշտապես պատրաստ են ապահովելու պետական սահմանի անձեռնամխելիությունը: Սահմանապահներին շնորհավորեցին նաև ռուս գործընկերները, համակարգի վետերանները: Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ և ցուցադրական ելույթներ, որտեղ հայ սահմանապահները ցուցադրեցին իրենց բարձր մարտական պատրաստվածությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության սուրբ գործին:
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով Սահմանապահի օրվա կապակցությամբ մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին մեդալներով և շքանշաններով:
ԱԱԾ-ում նշվել է ՀՀ Սահմանապահի օրը

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն