Լրահոս

26.04.2010 15:57


Ի՞նչ է նշանակում Իրանի առաջարկը

Ի՞նչ է նշանակում Իրանի առաջարկը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետ Սերգեյ Մինասյանն անդրադառնալով Իրանի՝ ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդ դառնալու առաջարկին՝ ասել է, թե դա պայմանավորված էր Վաշինգտոնում տեղի ունեցած Միջուկային գագաթաժողովով։

-Իրանը Ղարաբաղի հետ կապված իր առաջարկով փորձել է դուրս գալ դիվանագիտական այն մեկուսացումից, որն ստեղծվել էր իր շուրջ ատոմային հարցի հետ կապված։ Բնականաբար, Իրանի այդ հայտարարություններն ու առաջարկը դժվար թե կարելի էր լուրջ համարել այն իմաստով, որ բանակցային այն ֆորմատը (Մինսկի խմբի), որ գոյություն ունի, դժվար թե փոխվի, և դա ձեռք չի տալիս ո՛չ Հայաստանին, ո՛չ Մինսկի խմբի համանախագահ երկրներին,-նշել է նա։

Ըստ  փորձագետի՝ Բաքուն փորձում է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել Մինսկի խմբի ֆորմատը փոխելու համար։

Իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ ասել է, թե եթե ֆորմատը փոփոխվի, ապա դա կլինի բավական բարդ խնդիր, որովհետև հին միջնորդներն ամեն ինչ կանեն, որ գործընթացն այլ ֆորմատով չկայանա։

-Ինչ վերաբերում է Ադրբեջանի քայլին և Իրանի առաջարկությանը, ապա ես դա կապում եմ զուտ այն հանգամանքի հետ, որ Միջուկային գագաթաժողովին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նախագահը չհրավիրվեց, և Ադրբեջանը, փաստորեն, դեմարշ արեց։ Դա այն էր, որ դե ֆակտո նրանք անընդհատ ուզում են ցույց տալ, որ դժգոհ են Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումից, որ Մինսկի խմբի համանախագահներն օբյեկտիվ դիրքորոշում չունեն, որ ավելի շատ պրոհայկական դիրքորոշում ունեն։ Հասկանալով, որ ԱՄՆ-ը և Իրանը բարդ հարաբերություններ ունեն՝ նրանք ամեն ինչ արեցին, որ Իրանն այդ առաջարկությունն անի, և այդ առաջարկությունը ես գնահատում եմ որպես Ադրբեջանի ապտակ համանախագահներին և հատկապես ԱՄՆ-ին, սակայն կարծում եմ, որ այսպիսի հարաբերությունների մեջ սա մի քիչ ավելի անլուրջ  քայլ է, որովհետև Ադրբեջանի կշիռը հաշվի առնելով՝  դա ուղղակի պոպուլիստական գործընթաց էր, և իմաստ էլ չունի որևէ բան մեկնաբանել,-նշել է Երվանդ Բոզոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը