Հեղափոխությունն ունի լուսավոր կողմեր, բայց կեղտոտ կողմերն ավելի շատ են։
Հեղափոխությունը ջրի երես է հանում հասարակությանտականքին։ Կեղտն ամբողջությամբ հայտնվում է վերևում ու գարշահոտությամբ լցնում միջավայրը։
Հեղափոխությունն իր տրամաբանությունն ունի։ Այդ տրամաբանության շրջանակներում տականքները նոր տականքներ են ծնում։ Շատ ավելի վատ տականքներ։ Պոպուլիզմը գերպոպուլիզմ է բերում, դեմագոգիան՝ լկտի դեմագոգիա, հակապետական մտածելակերպը ծնում է դավաճանների։
Հետաքրքիր բաներ են տեղի ունենում հետհեղափոխական Հայաստանում։ Եկել է այն պահը, երբ պետք է տարանջատում մտցնենք վատի ու ավելի վատի միջև՝ երկուսին էլ փորձելով ուղարկել պատմության աղբանոց։
Երբ Նիկոլ Փաշինյանին քննադատում է ու նրա դեմ նիկոլություն անում նախորդ իշխանությունների կարկառուն հաճախորդ Արման Բաբաջանյանը, ով ավելի անբարոյական ու ավելի հակապետական է, քան Նիկոլը, հասկանում ես, թե որ դեպքերի համար է օգտագործվում «Քաղաքականությունն անբարոյականություն է» ձևակերպումը։
Այն, որ Փաշինյանն ուղն ու ծուծով չի համապատասխանում այն դերին, որը ստանձնել է, հասկանում են արդեն շատերը։ Բայց երբ նրան քննադատում է և «թունդ հեղափոխական» խաղում մինչև վերջին օրը Սերժ Սարգսյանին ատամներով պաշտպանած, միայն Նիկոլի վարչապետ դառնալուց հետո նախկին իշխանությունների վրայից թռած և հիմա նախկին տերերին բռնելու կոչ անող Արման Բաբաջանյանը, արդեն նողկանք ես ապրում։
Երեկ ԱԺ–ում շատ խորհրդանշական պատկեր էր։ Բ26–ի նախկին հաճախորդները՝Փաշինյանն ու Բաբաջանյանն իր դեմ կանգնած իրար էին կծմծում։ Արմանը նիկոլություն էր անում՝ էժանագին հարց տալով ու թալանչիներին պատժելու կոչ անելով, իսկ Նիկոլը պատասխանում էր, թե բա նիկոլություն մի արա, դա հակապետական արարք է։
Նիկոլի ձեռքին եթե ճար լիներ, ապա Արմանին կասեր, ա՛յ դիշովկա, ա՛յ հաճախորդ, ախր ես գիտեմ, թե ով ես եղել դու նախկին իշխանությունների ժամանակ, ինչպես ես ծառայել նրանց, հիմա եկել ես ինձ ես մեղադրում, թե ինչու չեմ իրավական հետապնդման ենթարկում նախկին իշխանություններին, ախր որ նրանց հետապնդեմ, վերջում քեզ էլ պետք է բռնեմ՝ որպես նախորդ ռեժիմի նետած փշրանքները լափած մեկի։ Ահա այսպիսի բաներ կուզենար ասել Նիկոլը Արմանին, բայց քանի որ վերջինս էլ կարող էր Նիկոլի հաճախորդական խոհանոցի մասին գրեթե նույն բաներն ասել, ուստի երկուսն էլ այդ թեմայով լռում էին, բայց շատ ավելի վատ էր նայվում Արմանը, քանզի սա «պեչատով» «էն» տղաներից է։
Նիկոլը հիմա ինքն իրեն տեսնում է հայելու մեջ ու խորապես զզվում տեսածից, բայց ստիպված է շարունակել նայելը, քանզի ինքն իրենից ոչ մի տեղ չի կարող փախչել։
Ի պաշտպանություն «ժողովրդի» վարչապետի
Հեղափոխությունն ունի լուսավոր կողմեր, բայց կեղտոտ կողմերն ավելի շատ են։
Հեղափոխությունը ջրի երես է հանում հասարակության տականքին։ Կեղտն ամբողջությամբ հայտնվում է վերևում ու գարշահոտությամբ լցնում միջավայրը։
Հեղափոխությունն իր տրամաբանությունն ունի։ Այդ տրամաբանության շրջանակներում տականքները նոր տականքներ են ծնում։ Շատ ավելի վատ տականքներ։ Պոպուլիզմը գերպոպուլիզմ է բերում, դեմագոգիան՝ լկտի դեմագոգիա, հակապետական մտածելակերպը ծնում է դավաճանների։
Հետաքրքիր բաներ են տեղի ունենում հետհեղափոխական Հայաստանում։ Եկել է այն պահը, երբ պետք է տարանջատում մտցնենք վատի ու ավելի վատի միջև՝ երկուսին էլ փորձելով ուղարկել պատմության աղբանոց։
Երբ Նիկոլ Փաշինյանին քննադատում է ու նրա դեմ նիկոլություն անում նախորդ իշխանությունների կարկառուն հաճախորդ Արման Բաբաջանյանը, ով ավելի անբարոյական ու ավելի հակապետական է, քան Նիկոլը, հասկանում ես, թե որ դեպքերի համար է օգտագործվում «Քաղաքականությունն անբարոյականություն է» ձևակերպումը։
Այն, որ Փաշինյանն ուղն ու ծուծով չի համապատասխանում այն դերին, որը ստանձնել է, հասկանում են արդեն շատերը։ Բայց երբ նրան քննադատում է և «թունդ հեղափոխական» խաղում մինչև վերջին օրը Սերժ Սարգսյանին ատամներով պաշտպանած, միայն Նիկոլի վարչապետ դառնալուց հետո նախկին իշխանությունների վրայից թռած և հիմա նախկին տերերին բռնելու կոչ անող Արման Բաբաջանյանը, արդեն նողկանք ես ապրում։
Երեկ ԱԺ–ում շատ խորհրդանշական պատկեր էր։ Բ26–ի նախկին հաճախորդները՝ Փաշինյանն ու Բաբաջանյանն իր դեմ կանգնած իրար էին կծմծում։ Արմանը նիկոլություն էր անում՝ էժանագին հարց տալով ու թալանչիներին պատժելու կոչ անելով, իսկ Նիկոլը պատասխանում էր, թե բա նիկոլություն մի արա, դա հակապետական արարք է։

Հայկ Ուսունց