Կարծիք

12.09.2019 14:50


Մի քանի դիտարկում 3 օր Սորոսի գրասենյակի դիմաց հերթապահությունից

Մի քանի դիտարկում 3 օր Սորոսի գրասենյակի դիմաց հերթապահությունից

1. Երբ ես ՖԲ լայվ եմ մտնում Սորոսենց մոտից, իսկույն անհետանում է Ինտերնետը: Ըստ երևույթին գրասենյակից «գլուշիլկա» են միացնում, որպեսզի խափանեն հեռարձակումը:

Կարող եք հանգիստ լինել, մենք նույնը նկարահանում ենք և ափլոադ անում ՖԲ-ում:

2. Սորոսականները չափից շատ են ուտում: Օրվա ընթացքում սնունդ հասցնող բազմաթիվ կուրիերներ են այցելում գրասենյակ՝ ուտելիքի փաթեթներով:

3. Լարիսա Մինասյանը արդեն համակերպվել է իր աստղի կարգավիճակի հետ և ամեն օր ավելի ջանքեր է գործադրում գեղեցիկ երևալու համար:

4. Մեր հերթապահող խումբը իր հետևից ամեն օր ավլում և մաքրում է տարածքը:

5. Շնորհակալություն մեզ այցելած բոլոր քաղաքացիներին:

Մնացածը դիտեք ՎԵՏՕ-ի եթերում:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը