Կարծիք

13.09.2019 08:25


Հեղափոխականների արժանապատվությունը բռնում է միայն Ռուսաստանի նկատմամբ

Հեղափոխականների արժանապատվությունը բռնում է միայն Ռուսաստանի նկատմամբ

Ի պատասխան նրան, որ Ռուսաստանի կողմից հայկական վարորդական իրավունքը չի ճանաչվում՝ ՀՀ կառավարությունն էլ որոշել է, որ Ռուսաստանինը Հայաստանում չի անցնելու։ Այդ նույն կերպ էլ Միհրան Պողոսյանին չարտահանձնելուն ի պատասխան՝ հակահայ Շիշկինին քաղապաստան տվեցին։ Այս քայլերը ո՞ւմ են վնաս հասցնելու, հաստատ ոչ Ռուսաստանին, փոխարենը արժանապատվությունն են փայլեցնելու։

Հարց է առաջանում, ինչի՞ է հեղափոխականների արժանապատվությունը բռնում Ռուսաստանի վրա, հանուն արժանապատվության պետք է որ փոխադարձության նույն սկզբունքով Եվրոպայի ու ԱՄՆ֊ի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնեն, այնպես, ինչպես այդ երկրները ունեն Հայաստանի նկատմամբ, ու հաշվեն՝ այդ երկրները քանի՞ տոկոս Հայաստանի քաղաքացու են մերժում, էդքան էլ այդ երկրների քաղաքացու վիզա Հայաստանը մերժի։

Մի հարց էլ՝ խնդիրները պոզերը սրելով են լուծո՞ւմ, եթե իհարկե, հատուկ պոզերը սրողներ չկան էն երկրներից, որոնք վիզային պատ են քաշել Հայաստանի առաջ, թե՞ հետևողական բանակցություններով, մանավանդ որ ինչ-որ մեկի սրված «արժանապատվության» հաշվին երկիրն է տուժողը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը