Լրահոս

26.04.2010 16:08


Տիգրան Թորոսյան. «...վտանգները, որոնք արձանագրություններում կան, վերացված չեն»

Տիգրան Թորոսյան. «...վտանգները, որոնք արձանագրություններում կան, վերացված չեն»

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին և ՀՀ ԱԺ կոալիցիոն կուսակցությունների համատեղ հայտարարությանը՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը «7օր»-ին ասել է.

-Նախ՝ ընթացակարգային առումով որոշակի սխալներ են թույլ տրվել՝  հրապարակելով կոալիցիայի կուսակցությունների խորհուրդների հայտարարությունը, ապա նախագահի ուղերձը։ Երկրորդ՝ իրավական առումով այդ հայտարարությունները ոչինչ չեն փոխում, որովհետև արձանագրությունները մնում են ուժի մեջ, ստորագրությունը մնում է ուժի մեջ, և ցանկացած պահի, երբ Թուրքիան կվավերացնի, դրանք կարող են ներկայացվել վավերացման առանց որևէ խնդրի։ Անգամ մի քանի ժամվա ընթացքում նախագահի լիազորությունների շրջանակում կարող է հրավիրվել ԱԺ-ի արտահերթ նստաշրջան, և արձանագրությունները վավերացվեն։ Այսինքն, ըստ էության, վտանգները, որոնք արձանագրություններում կան, վերացված չեն։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Եվ վերջինը՝ կարծում եմ՝ Հայաստանը հիանալի հնարավորություն ուներ հենց այդ վտանգները վերացնելու, այսինքն՝ ստորագրությունը հետ կանչելու, սակայն դա չարվեց, և այն, ինչ արվել է, կարճ ժամանակի քարոզչական խնդիրներ լուծելուց բացի որևէ նպատակ չէր կարող հետապնդել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը